Ագրարային հեղափոխություն
Արտաքին տեսք
Ագրարային հեղափոխություն, ագրարային հարաբերությունների արմատական վերափոխման պրոցես։ Ագրարային հեղափոխություններ են կատարվել Անգլիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։
Անգլիայում 16–17-րդ դարերում բուրժուականացող ազնվականությունը, ճորտային կախվածությունից ազատագրված գյուղացիությանը բռնի ուժով քշեց իր հողաբաժիններից։ Սեփականազրկվելով՝ գյուղացիության զգալի մասը վերածվեց պրոլետարիատի։ Աստիճանաբար ձևավորվեց ֆերմերների դասակարգը։ Սոցիալ-տնտեսական վերափոխումների հիման վրա Անգլիայում ֆեոդալական ագրարային հարաբերությունները վերաճեցին կապիտալիստական ագրարային հարաբերությունների։ Բուրժուական հողատիրության կողքին պահպանվեցին նաև հողատիրության նախկին ձևերը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 56)։ |