Ագրամանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագրամանտ (ֆր.՝ agrements՝ զարդարանք բառից)[1], գունավոր կամ միագույն քուղերից նախշազարդ հյուսվածք երկար ժապավենի տեսքով՝ հագուստի եզրերը եզրակարելու, վարագույրների, կահույքի և այլնի հարդարման համար[2]։ Ագրամանտ քուղը պատրաստելու համար որպես նյութ օգտագործվել են մետաքս, մետաղական թելեր կամ բուրդ։ Անունը ծագում է ֆր.՝ agrément բառից (այս դեպքում՝ զարդարանք): Ագրամանտը՝ որպես զգեստների զարդարանք, 19-րդ դարում միայն ժամանակ առ ժամանակ է եղել նորաձև։ Այն մշտապես օգտագործել է ռուսական վաճառական դասակարգը։ Կանացի հանդերձանքների մեջ ագրամանտն օգտագործվել է որպես ճարմանդ կամ քղանցքների ու վերնահագուստի մեջքի հատվածը զարդարելու համար։ Տարբեր լայնությունների և երկարությունների հյուսված ժապավենի տեսքով ագրամանտների գերակշռող տարածվածությանը զուգահեռ հայտնի են եղել նաև հյուսած վարդահանգույցների և ժապավենակապերի տեսքով, որոնք օգտագործվել են գլխարկների կամ սանրվածքների զարդարման համար։ Գրականության մեջ նրանք ստացել են «տորսադա» անվանումը (ֆր.՝ torsade՝ ոլորված ժանյակ բառից)[3]։

20-րդ դարի հագուստներում օգտագործվել են, այսպես կոչված, Շանելի ոճի կոստյումներում, վերարկուներում և «ազգային ոճով» անձրևանոցներում։ Սովորաբար ագրամանտը գործվածքի վրա կարվում էր վերևից՝ ի տարբերություն ծոպի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Словарь иностранных слов. — М.: «Русский язык», 1989. — 624 с. ISBN 5-200-00408-8
  2. Аграманты — узорчатые плетёжки из снурков, для обшивки женских уборов, занавесок… (Даль, т. 1, стр. 11)
  3. Костюм в русской художественной культуре, 1995, էջ 11

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Р. М. Кирсанова Костюм в русской художественной культуре 18—первой половины 20 вв.: Опыт энциклопедии / под редакцией Т. Г. Морозовой, В. Д. Синюкова. — М.: Большая энциклопедия, 1995. — С. 11—12. — 383 с. — ISBN 5-85270-144-0