Ագորիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագորիզմի խորհրդանիշը, «А3»: Agora! Anarchy! Action!

Ագորիզմ - քաղաքական փիլիսոփայություն, որի հեղինակն է Սեմուլել Էդվարդ Կոնկին 3-րդը (անգլ.՝ Samuel Edward Konkin III)[1]: Հետագայում այն նաև մշակվել է Ջ. Նեյլ Շուլմանի կողմից։ Ագորիզմի վերջնանպատակն ազատ շուկայական հարաբերությունների հասնելն է, որտեղ մարդկանց միջև բոլոր հարաբերությունները կառուցվում են փոխհամաձայնության հիման վրա։ Գաղափարապես այդ փիլիսոփայությունը իրենից ներկայացնում է շուկայական անարխիզմի հեղափոխական տեսակ։ Շուլմանը ամբողջացրեց Կոնկինի «հակատնտեսությունը» և ազատատենչ փիլիսոփայությունը, որը քարոզում է «Սև Շուկայի» (black market) հարաբերությունները՝ պետությանը հարկերի վճարման բոյկոտումը։ Ագորիստները պնդում են, որ այդ հարաբերությունները կկարողանան ոչ միայն օգնել մասնավոր սեփականության պաշտպանությանն ուղղված ինքնապաշտպանության զարգացմանը և պետությունից ազատ լինելուն, այլև կբերեն նրան, որ մասնավոր նախաձեռնությունը կկարողանա բավարար ուժ լինել պետության ոչնչացման համար։

Տերմինի ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը ծագում է հուն․՝ ἀγορά - «ագորա» բառից, որը նշանակում է հրապարակ և շուկա՝ հին հունական քաղաք-պետություններում։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք ովքեր հանդես են գալիս, որպես «ագորիստներ» դեմ են ընտրություններին մասնակցելուն և քաղաքական բարեփոխումներին։ Դրա փոխարեն ագորիստները ընդգծում են այլընտրանքային, այլ ոչ քաղաքական ռազմավարության կարևորությունը ազատ հասարակություն ստեղծելու համար։ Ագորիստները պնդում են, որ մենք ավելի հեշտ ու արագ կարող ենք հասնել ազատ հասարակության նման այլընտրանքային մեթոդներ կիրառելով։

Այլընտրանքային ռազմավարություններն իրենցից ներկայացնում են քարոզչության, կրթության, ուղիղ ներազդեցության խառնուրդ, հատկապես անդրադառնալով ձեռնարկատիրական գործունեության և տնտեսական պայքարին։

«Կրթության» տակ ագորիստները ենթադրում են ուրիշների կողմից գիտելիքների ստացում տնտեսագիտության «ավստրիական դպրոցում», քաղաքական ազատատենչ թեորիաների և բարոյական համակարգերի մասին։ Դրանից բացի նրանք օգտագործում են «ուղիղ ներազդում» տերմինը, որպեսզի ընդգծեն մարդկանց անմիջական մասնակցության կարևորությունը, օրինակ շուկայական գործունեության մեջ և նշեն Լիբերտարիանական կուսակցության քաղաքականության ռազմավարության տարբերությունը, որը նախատեսում է խորհրդարանական ընտրություններ։ Ագորիստները նախ և առաջ կենտրոնացած են տնտեսական պայքարի վրա, որը ենթադրում է ձեռնարկությունների ստեղծում և զարգացում, որոնք կմերժեն դրսից պարտադրված կանոնները, հրաժարվեն պետական լիցենզավորումից և հարկեր վճարելուց։ Բացի դրանից ագորիստների մեթոդները ներառում են միկրո-ժողովուրդների և ազատ կղզիների ստեղծում, գաղտնագրային մեթոդների կիրառում, որպեսզի շրջանցնեն պետության միջամտռությունն անհատի կյանք, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացում, որոնք կօգնեն նվազեցնել կառավարության իշխանությունը։ Ագորիստները, իրենց այլընտրանքային ռազմավարությունը անվանում են հեղափոխական։ Պառլամենտարիզմն ագորիստների կողմից դիտարկվում է, որպես ռեֆորմիստական և նրանց համար անընդունելի ռազմավարություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]