Ագնես Հազբենդ
Ագնես Հազբենդ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1852 |
Ծննդավայր | Tayport, Ferry Port on Craig, Fife, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | ապրիլի 30, 1929 (76 տարեկան) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, Քաղաքային խորհուրդ և սուֆրաժիստ |
Պարգևներ և մրցանակներ | Freedom of the City? |
Ագնես Հազբենդ (անգլ.՝ Agnes Husband, մայիսի 20, 1852, Tayport, Ferry Port on Craig, Fife, Միացյալ Թագավորություն - ապրիլի 30, 1929)[1], սուֆրաժիստուհի, Դանդիի առաջին կին խորհրդատուներից[2]: 74 տարեկան հասակում Դանդի քաղաքի կողմից նրան շնորհվել է Freedom of the City: Նրա հուշատախտակը փակցված է Դանդիի քաղաքային պալատի պատին: Ալեք Գրիվի ստեղծած Հազբենդի դիմանկարը գտնվում է Դանդիի ՄաքՄանուս պատկերասրահում[3]:
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագնես Հազբենդը ծնվել է 1852 թվականին, Շոտլանդիայի Թայփորթ գյուղաքաղաքում[2], նավապետ Ջոն Հասբենդի և Ագնես ԼԱմոնդի կամ Լոմանդի ընտանիքում: Ագնեսն ու քույրը Դանդիում աշխատել են որպես դերձակ[4]:
Արշավ՝ հանուն սոցիալիզմի և կանանց ընտրական իրավունքի[խմբագրել | խմբագրել կոդը]
40 տարեկան հասակում Ագնես Հազբենդը ներգրավվել է սոցիալիստական շարժման մեջ և Լեյբորիստական կուսակցության շարքերում՝ տանուլ տալով 1897 թվականին դպրոցական խորհրդի ընտրություններում: Սակայն 1901 թվականին ընտրվել է որպես ծխական դպրոցի խորհրդի առաջին երկու կանանցից մեկը[2]: Մեկ տարվա ընթացքում մասնակցել է ավելի քան 80 հանդիպումներին, ընդգրկվել է չորս հանձնաժողովների կազմում[5]: 1905 թվականին Հազբենդը հաղթել է դպրոցական խորհդրի ընտրություններում և աշխատել քաղաքի աղքատ երեխաներին ապահովել սննդով, գրքերով և նախնական կրթությամբ[1]:
Ագնեսն իր կրթությունը շարունակել է Դանդիի համալսարանի քոլեջի երեկոյան դասընթացներում և դարձել է Դանդիում բացված Կանանց ազատության լիգայի (WFL) մասնաճյուղի նախագահը[6]: 1909 թվականին նա ազգային դերակատարում է ունեցել կանանց ընտրական իրավունքի շարժման մեջ[1]: Ագնես Հազբենդը ներկա է գտնվել և կարողացել է զեկույցով հանդես գալ Վեսթմինսթերում կայացած ցույցի ժամանակ, սակայն դա տեղական մամուլում չի արծարծվել[7]:
Ազդեցություն է ունեցել Աննո Ռոբինսոնի վրա: 1913 թվականի հոկտեմբերին, երբ Ագնեսը նախագահում էր Կանանց ազատության լիգան, մասնաճյուղը միացավ տեղական Կանանց սոցիալական և քաղաքական միությանը (WSPU) հետ` բողոքելու Դանդիի բանտում բռնի կերակրման դեմ[4]: 1926 թվականին՝ 74 տարեկան հասակում, Ագնեսը դարձել է 5-րդ կինը, որին Freedom of the City է շնորհվել Դանդի քաղաքի կողմից: Հազբենդի պարգևը Քաղաքի արխիվներում ցուցադրվել է կանանց ընտրական իրավունքի համար պայքարի 100-րդ տարելիցին[8]: Այնտեղ նշված է.
![]() |
Գործունեության ընթացքում, որպես ծխական համայնքի անդամ և կրթության բարեփոխիչ, համայնքին մատուցած արժեքավոր ծառայությունների համար: | ![]() |
Ագնես Հազբենդը մահացել է 1929 թվականին[2]:
Ագնեսի ազդեցությունն ու լայնածավալ սուֆրաժիստական գործունեությունը նկարագրվում են որպես[3].
Մահ և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ագնես Հազբենդի մահախոսականի ժամանակ[9] նա ներկայացվել է որպես կանանց պահանջները պաշտպանող, կանանց ունակությունները հանրային կյանքում կիրառող ռահվիրա, ով հոգում է աղքատ երեխաների կրթության մասին[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 The biographical dictionary of Scottish women : from the earliest times to 2004։ Ewan, Elizabeth., Innes, Sue., Reynolds, Sian.։ Edinburgh: Edinburgh University Press։ 2006։ էջ 175։ ISBN 0748626603։ OCLC 367680960
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Agnes Husband | Mapping Memorials to Women in Scotland»։ womenofscotland.org.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22
- ↑ 3,0 3,1 «Agnes Husband | Dundee Women's Trail»։ www.dundeewomenstrail.org.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22
- ↑ 4,0 4,1 Elizabeth. Crawford, (2006)։ The women's suffrage movement in Britain and Ireland : a regional survey։ London: Routledge։ էջ 39։ ISBN 9780415383325։ OCLC 59149398
- ↑ 5,0 5,1 Leah. Leneman, (2000)։ The Scottish suffragettes։ Edinburgh: NMS Pub։ էջ 63։ ISBN 190166340X։ OCLC 46650355
- ↑ Black Sue։ «Dundee suffrage movement : 50th anniversary»։ University of Dundee (անգլերեն)։ Վերցված է 2018-02-22
- ↑ Sarah Pedersen,։ The Scottish suffragettes and the press։ London, United Kingdom։ էջ 78։ ISBN 9781137538338։ OCLC 992988822
- ↑ «Dundee Women»։ Dundee City Archives Blog (անգլերեն)։ 2018-02-08։ Վերցված է 2018-02-26
- ↑ «Agnes Husband (1852-1929)»։ The Courier and Advertiser։ հունիսի 9, 2016։ Վերցված է փետրվարի 22, 2018 – via www.pressreader.com