Աննո Ռոբինսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննո Ռոբինսոն
Դիմանկար
Ծնվել էհունիսի 8, 1874(1874-06-08)[1]
ԾննդավայրՄոնթրոզ, Montrose, Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Մահացել էսեպտեմբերի 29, 1925(1925-09-29)[1] (51 տարեկան)
Մահվան վայրՓերթ, Պերթ, Փերթ և Կինրոս, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունMontrose Academy?[2] և Սենթ Էնդրյու համալսարան[2]
Մասնագիտությունուսուցչուհի, սուֆրաժիստ և խաղաղապահ
ԱմուսինSam Robinson?[3]
ԿուսակցությունIndependent Labour Party?[3]
ԱնդամությունԿանանց սոցիալական և քաղաքական միություն[3], National Union of Women's Suffrage Societies?[3], Խաղաղության և ազատության կանանց միջազգային միություն[3], Women's Labour League?[2] և The Women's Peace Crusade?[2]
ԵրեխաներHelen Wilson?[4]

Աննո Ռոբինսոն (ծննդյան անունը՝ Ուիլկի, կեղծանունը՝ Աննի, հունիսի 8, 1874(1874-06-08)[1], Մոնթրոզ, Montrose, Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - սեպտեմբերի 29, 1925(1925-09-29)[1], Փերթ, Պերթ, Փերթ և Կինրոս, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[1]), շոտլանդացի սուֆրաժիստուհի, պացիֆիստ[5][6]։ Դատապարտվել է վեց ամսով՝ Համայնքների պալատ ներխուժման փորձի համար։ Նպաստել է Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի ստեղծմանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննո Էրսկին Ուիլկին ծնվել է 1874 թվականի հունիսի 8-ին, Շոտլանդիայի Մոնթրոզ քաղաքում, կտորեղեն վաճառող Ջոն Ուիլկիի և ուսուցչուհի Կատրին Ջեյն Էրսկինի ընտանիքում[7]։ Աննոյի քույրը՝ Հելեն Ուիլկին, հետագայում դարձել է Խաղաղության կանանց լիգայի Դանդիի մասնաճյուղի քարտուղարը։ Հելենը եղել է «տաղանդավոր հռետոր»[8], ով 1907 թվականին Էդինբուրգում կանանց նախապատրաստել է Կանանց սոցիալական և քաղաքական միության արշավին և 1909 թվականին եղել է Ուինսթոն Չերչիլին հանդիպած խմբի կազմում[8]։

Մինչև 16 տարեկան Ուիլկին սովորել է Մոնթրոզի պետական միջնակարգ դպրոցում, այնուհետև սովորել է ուսուցիչների վերապատրաստման քոլեջում։ Հետագայում Սենթ Էնդրյու համալսարանում անցել է անգլերենի, ֆրանսերենի, աստղագիտության, համեմատական կրոնի և պատմության դասընթացներ և 1901 թվականին արժանացել ուսյալ լեդի (Lady Literate in Arts) կոչմանը[6][7][9]։

Կանանց ընտրական իրավունքի արշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանդիում ուսուցիչ աշխատելու տարիներին նրա վրա ազդեցություն է ունեցել Դանդիի լեյբորիստական կուսակցության անդամ, սուֆրաժիստ Ագնես Հազբենդը[6][9]։

1906 թվականին Աննո Էրսկին Ուիլկին դարձել է Կանանց սոցիալական և քաղաքական միության Դանդիի մասնաճյուղի առաջին քարտուղարը[6]։ 1907 թվականին տեղափոխվել է Մանչեստր և դարձել Կանանց սոցիալական և քաղաքական միության կազմակերպիչներից, ինչպես նաև միացել է Անկախ լեյբորիստական կուսակցության տեղական մասնաճյուղին, որին անդամակցել էր դեռևս մեկ տարի առաջ[6]։ 1908 թվականին Աննոն Կանանց սոցիալական և քաղաքական միության մեկ այլ անդամի հետ միասին կահույքի բեռնասայլի մեջ թաքնվելով փորձել է ներխուժել Համայնքների պալատ, ինչի համար դատապարտվել է 6-ամսյա ազատազրկման[6]։ 1910 թվականին դարձել է Կանանց աշխատանքային լիգայի կազմակերպիչ և առաջարկել համաժողովի բանաձև՝ դատապարտելով Աշխատանքային կուսակցության ղեկավարությանը Կանանց աշխատանքային լիգային և կանանց ընտրական իրավունքին չաջակցելու համար[6]։ Հետագայում Աննոն դարձել է Կանանց ընտրական միությունների ազգային միության կազմակերպիչ, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրաժարվել է պաշտոնից և օգնել հիմնադրելու Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգան, ամբողջ երկրում կազմակերպել է «Կանանց խաղաղության խաչակրաց արշավանքներ» և աշխատել է զինամթերքի գործարանում աշխատող կանանց համար հավասար վարձատրություն հնարավորության ուղղությամբ[6][10]։ Պատերազմից հետո՝ մինչև 1922 թվականը, նա աշխատել է Կանանց միջազգային լիգայում, ճամփորդել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիա և Հոլանդիայում[6]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննո Ռոբինսոնը մահացել է Փերթում՝ վիրահատության ժամանակ։ Նրա մահախոսականը գրել է Էլեն Ուիլկինսոնը[6]։ Ուիլկինսոնն Աննոյին անվանել է «մեծ կին և մեծ անհատականություն», որն ուներ «ծիծաղելի և սուր լեզվի նուրբ զգացողություն»[6][7][11]։

Հետմահու ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննո Ռոբինսոնի անունն ու նկարը (կանանց ընտրական իրավունքների համար պայքարող մյուս 58 կանանց հետ միասին) զետեղված է Լոնդոնի խորհրդարանի հրապարակում 2018 թվականին բացված Միլլիսենթ Ֆոսեթի հուշարձանի պատվանդանի վրա[12][13][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.dundeewomenstrail.org.uk/wilkie-annot-robinson-socialist-suffragette-wilkie-helen-socialist-suffragette/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://gm1914.wordpress.com/2016/03/03/annot-erskine-robinson-a-forgotten-manchester-suffragette-2/
  4. Oral evidence on the suffragette and suffragist movements: the Brian Harrison interviews
  5. Robinson [née Wilkie], Annot Erskine [Annie]։ «Robinson [née Wilkie], Annot Erskine [Annie] (1874–1925), suffragist and pacifist | Oxford Dictionary of National Biography»։ Oxforddnb.com։ Վերցված է 2018-02-26 
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 «Wilkie, Annot (Robinson) – Socialist, Suffragette Wilkie, Helen – Socialist, Suffragette | Dundee Women's Trail»։ Dundeewomenstrail.org.uk։ 2013-01-18։ Վերցված է 2018-02-26 
  7. 7,0 7,1 7,2 Ewan Elizabeth L., Innes Sue, Reynolds Sian, Pipes Rose (2007-06-27)։ Biographical Dictionary of ScottishWomen (անգլերեն)։ Edinburgh University Press։ ISBN 9780748626601 
  8. 8,0 8,1 The biographical dictionary of Scottish women : from the earliest times to 2004։ Ewan, Elizabeth., Innes, Sue., Reynolds, Sian.։ Edinburgh: Edinburgh University Press։ 2006։ ISBN 9780748626601։ OCLC 367680960 
  9. 9,0 9,1 Crawford Elizabeth (2001)։ The Women's Suffrage Movement: A Reference Guide, 1866-1928 (անգլերեն)։ Psychology Press։ ISBN 9780415239264 
  10. «Suffragette City – Manchester’s Central Library hosts exhibition celebrating the life of Annot Robinson | Manchester City Council»։ Manchester.gov.uk։ 2016-03-17։ Վերցված է 2018-02-26 
  11. «Mrs Anott Robinson (née Wilkie) | Manchester and Salford Women's Trades Union Council»։ www.mswtuc.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-04-09 
  12. «Historic statue of suffragist leader Millicent Fawcett unveiled in Parliament Square»։ Gov.uk։ ապրիլի 24, 2018։ Վերցված է ապրիլի 24, 2018 
  13. Topping Alexandra (ապրիլի 24, 2018)։ «First statue of a woman in Parliament Square unveiled»։ The Guardian։ Վերցված է ապրիլի 24, 2018 
  14. «Millicent Fawcett statue unveiling: the women and men whose names will be on the plinth»։ iNews։ Վերցված է 2018-04-25