Ագդենես
Ագդենես նորվ.՝ Agdenes | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի նախկին կոմունա | ||||
Մտնում է | ![]() | ||||
Վարչկենտրոն | Լենսվիկ | ||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2007) | 1758 (349 տեղ) | ||||
Տարածք | 317.65 (267 տեղ) | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1896[1] թ. | ||||
Սահմանակցում է | Hitra Municipality?, Ørland Municipality?, Ռիսսա, Օրկդալ, Snillfjord Municipality? և Indre Fosen Municipality? | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 1622 | ||||
agdenes.kommune.no | |||||

Ագդենես (նորվ.՝ Agdenes), համայնք Նորվեգիայի Սյոր Թրյոնդելագ կոմսությունում։ Վարչական կենտրոնը Լենսվիկ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է Բուկմոլը։ Զբաղեցնում է 317.65 կմ² տարածք[2]։
Համայնքը ստեղծվել է 1896 թվականի հունվարի 1-ին, երբ այն առանձնացվեց Օռլան համայնքից։ Սկզբնական անվանումը Վարնես (Værnes) էր, իսկ ներկայիս անվանումը ստացել է 1897 թվականի մայիսի 17-ին։ Անվան սկզբնամասի իմաստը հայտնի չէ, իսկ վերջնամասը՝ nes, նշանակում է ծոց։
Համայնքի տարածքում ակտիվ գործունեություն է իրականացնում Նորվեգական եկեղեցին, որի ներկայիս առաջնորդը Թոր Սինգսաասն է։
Ագդենեսի զինանշանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագդենես համայնքի զինանշանը հաստատվել է 1991 թվականի օգոստոսի 30-ին և իրենից ներկայացնում է վահան, ներքևի մասը սուր, որի վրա՝ ներքևում պատկերված է կզաքիսի մորթուց պատրաստված գերալդիկա, իսկ վերևի մասը կարմիր գույնի հատված[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Ագդենես համայնքում բնակվում է 1758 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակի նվազում է գրանցվել[2]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագդենես համայնքի տնտեսության ցուցանիշները երկրի միջին վիճակագրական ցուցանիշներից բարձր են։ Բնակչության մեծ մասն աշխատում է կաթնամթերքի կամ փայտավերամշակման արտադրությունում։
1886 թվականին Ռոս Սելբաքը համայնքի տարածքում հիմնեց ելակի աճեցման դաշտեր, ինչի շնորհիվ ելակը վերջին 100 տարում զգալի տեղ ունի տնտեսության մեջ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 66. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 2,0 2,1 2,2 Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. (նորվ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համայնքի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2011-05-14 Wayback Machine (նորվեգերեն)