Jump to content

Ագաֆյան (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագաֆյան
ռուս.՝ Агафья
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1886
Հրատարակվել էմարտի 15 (27), 1886

«Ագաֆյան» (ռուս.՝ Агафья), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1886 թվականի մարտի 28-ին «Նոր ժամանակ» թերթում։ Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է սերբախորվաթերեն, սլովակերեն և չեխերեն։

«Ագաֆյան» պատմվածքը տպագրվել է «Նոր ժամանակ» թերթի 1886 թվականի մարտի 28-ի համարում («Սուբոտնիկի» № 3607 բաժնում)։ Կրճատված տարբերակով (բացառված է լիրիկական զեղումը) այն տպագրվել է «Աղջամուղջում» հավաքածուում[1]։ Ավելի ուշ Չեխովը պատմվածն ընդգրկել է Ադոլֆ Մարքսի կողմից 1899-1901 թվականներին հրատարակած ժողովածուի երրորդ հատորում[2]։

Սավկան՝ մեծ ֆիզիկական ուժի տեր ծույլ տղան, տարօրինակ սովորություններ ունի և գյուղում համարվում է տղամարդկանց հասարակության անմխիթար մեկուսացում։ Նրա տարօրինակությունը հետևյալն է. «Նա կարողանում է ժամերով մեկ տեղում կանգնել և առանց շարժվելու նայել մեկ կետի։ Շարժվում է ինչ որ ոգեշնչումից, միայն այն ժամանակ, երբ արագ ու խիզախ շարժում կատարելու հնարավորություն ունի. քաշել վազող շան պոչից, կանանցից քաշել թաշկինակը, անցնել լայն փոսի վրայով»։

Կանայք խղճում են Սավկային, նրանք կանոնավոր կերպով այցելում են նրան գիշերը՝ բերելով սնունդ ու ռոմանտիկ շփում ստանում։ Ագաֆյան՝ երկաթգծի ազդանշանիչ Յակովի երիտասարդ կինը, ռիսկի տակ դնելով ամուսնու զայրույթը, նույնպես սնում է Սավկային։

Պատմվածքը գրված է հեղինակի անունից։ Պատմությունը նկարագրում է գյուղական բնությունը, որը վկայում է Չեխովի գյուղին ծանոթ լինելու, գյուղացիների, գյուղի կենցաղի, նրանց քաղցր պատկերացումների և խոսքի մասին։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակիչ Նիկոլայ Միխայլովսկին իր դժգոհությունն է արտահայտել պատմվածքի ավարտի մասին՝ Չեխովին հանդիմանելով, որ անտարբեր է իր սեփական հերոսների հանդեպ։ Գրական քննադատ Վիկտոր Բուրենինը ուշադրություն է դարձնում հետևյալին. «Քննադատությունը պահանջում է, որ հեղինակն անհապաղ պարզի, ինչպես է ամուսինն ընդունում Ագաֆյային, «սպանեց նրան թե ծեծեց, հանդիմանեց, ներեց»/ Ակնհայտ է, որ քննադատն ուզում է, որ պատկերված լինի ամուսնական ծեծկռտուք կամ էլ ժամանակակից ռեալիզմի ոճով հաշտեցում…»[3]:

Պատմվածքում նկարագրված բնապատկերի պոետիկության մասին, հատկապես մայրամուտի նկարագրությունը, ժամանակին գրել է «Սանկտ Պետերբուրգի թերթը»[4]։

Պատմվածքի դրամատիկ տարրերը նշել են Վ. Լ. Կիգնը[5] և Կ. Ֆ. Գոլովինը (Օռլովսկի)[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Рассказ Агафья». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. Полоцкий Е. А. Комментарии к рассказу Агафья. Собрание сочинений С. П. Чехова в 12 томах. Худож. литература. Москва, 1960. т. 4, стр. 534
  3. «Новое время», 1887, № 4157, 25 сентября
  4. «Петербургская газета» № 248, 10 сентября 1887 г.
  5. «Книжки Недели», 1891, май, стр. 201
  6. «Русский роман и русское общество». СПб., 1897, стр. 455

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Чехов А. П. Агафья // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.
  • «Наблюдатель», 1887, № 12, стр. 69.
  • «Вестник Европы», 1887, № 12, стр. 773.