Աբրիկ Արզումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբրիկ Աշոտի Արզումանյան
1960 ապրիլի 22 - հոկտեմբերի 3, 1991(1991-10-03) (տարիքը 31)
ԾննդավայրՄարտունի
Մահվան վայրՄարտունի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿոչումԿրտսեր լեյտենանտ (1996, հետմահու)
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Աբրիկ Աշոտի Արզումանյան (ապրիլի 22, 1960, Մարտունի - հոկտեմբերի 3, 1991, Մարտունի), հայ ազատամարտիկ, ՊԲ կրտսեր լեյտենանտ (1996, հետմահու)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978-1980 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1990-1991 թվականներին կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախի Հանրապետության Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մարտունում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։