Աբրահամ վարդապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ վարդապետ
Ազգությունհայ
Մասնագիտությունմանրանկարիչ
Գործունեությունմանրանկարիչ

Աբրահամ վարդապետ (15-րդ դար), հայ մանրանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբրահամ վարդապետն ապրել և ստեղծագործել է 15-րդ դարի առաջին կեսին։ Սովորել է Բերկրիում։ Եղել է նկարիչ Մանվելի սանը[1]։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարազարդել է մի քանի ձեռագիր, որոնցից մեկը գրվել է Բերկրիում 1420 թվականին։ Նույն թվականին նկարազարդել է Ավետարան, որը գտնվում է Թեհրանում։ Ճանապարհորդել է Միջագետքում և 1431 թվականին Ամիդ քաղաքում նկարազարդել է Գրիգոր գրչի կողմից արտագրված մի Ավետարան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 19.