Աբուլ Կադիր Ալ-Ռասսամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբուլ Կադիր Ալ-Ռասսամ
արաբ․՝ عبدُ القادر الرسَّام‎‎
Abdul-qadir-al-rassam-1882-1952-cropped.jpg
Ծնվել է1882[1][2]
ԾննդավայրԲաղդադ, Օսմանյան կայսրություն[3][2]
Վախճանվել է1952[1][2]
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of Iraq (1924–1959).svg Իրաքի թագավորություն
ԿրթությունՕսմանյան ռազմական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Abdul Qadir al-Rassam Վիքիպահեստում

Աբուլ Կադիր Ալ-Ռասսամ (պարս․՝ عبدالقادر الرسام, 1882[1][2], Բաղդադ, Օսմանյան կայսրություն[3][2] - 1952[1][2]), իրանցի նկարիչ: Եղել է ռեալիստական ուղղության ներակայացուցիչ: Իրանական գեղանկարչության առաջին հիմնադիրներից մեկը: Ծնվել է Բաղդադում: Ստացել է ռազմական սպայի կրթություն: Ռազմագիտություն է ուսումնասիրել Թուրքիայի Ստամբուլ քաղաքի (այն ժամանակ` Օսմանյան կայսրության մայրաքաղաքը)[4] ռազմական քոլեջում, որտեղ գեղանկարչությունը և նկարչությունը նրա ուսումնական ծրագրի մասն էին[5]: Իր վրա կրել է Եվրոպական ակադեմիայի դպրոցի ազդեցությունը: Վերադարձել է Իրաք և շարունակել զբաղվել նկարչությամբ: Ստեղծել է բազմաթիվ բնանկարներ: Նկարել է նաև որմնանկարներ: Նրա աշխատանքներին բնորոշ է պատմա-ազգագրական ճշգրտությունը: Մահացել է Բաղդադում: Նրա ստեղծագործություններից հայտնի էին «Տիգրիսի ափերին», «Բնանկար Շակլավայում», «Վրաններ գետի ափին», «Ձիավոր», «Մուհամեդ Դարուիշ ալ-Ալլուսի դիմանկարը» և այլ աշխատանքներ: Որոշ աշխատանքներ պահվում են Մաթհավ ժամանակակից արվեստի թանգարանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Богданов А. А. Современное искусство Ирака (1900-е — 1970-е годы). Л.. «Искусство», 1982. С.12-14.
  • Краткая художественная энциклопедия. Искусство стран и народов мира, том 2, М.,1965. С.94,103.
  • Ali, Wijdan. Modern Islamic Art: Development and Continuity. Gainsville: Florida University Press, 1997.
  • Bahrani, Zainab and Nada Shabout. Modernism and Iraq. New York: Miriam and Ira D. Wallach Art Gallery, Columbia University Press, 2009.
  • Faraj, Maysaloun, ed. Strokes of genius: Contemporary Iraqi art. London: Saqi Books, 2001.