Աբլաուտ
Աբլաուտ (գերմաներեն՝ Ablaut), ձայնադարձի՝ ձայնավորների հերթականության փոփոխության տեսակ, որի ժամանակ տեղի է ունենում նույնարմատ ձևերի կամ բառերի ներսում արմատական ձայնավորի փոփոխություն[1]։ Տերմինն առաջին անգամ առաջարկել է Յակոբ Գրիմմը՝ գերմաներեն ab-laut կազմությամբ՝ հնդեվրոպական և մասնավորապես գերմանական լեզուների համակարգը նկարագրելիս։ Այս տերմինը կարող է օգտագործվել նաև այլ լեզուներում տեղի ունեցած համապատասխան հնչյունափոխական երևույթները նկարագրելու համար։ Տեղի ունեցած հնչյունափոխությունը հիմնականում ներքին թեքման արժեք ունի[2]։ Աբլաուտի օրինակ է ռուսերենում՝ собирать — соберу — сбор — соб-рать, անգլ.՝ write — wrote — written, գերմ.՝ nehmen — nahm — genommen և այլն։
Բացի հնդեվրոպական լեզուներից, աբլաուտը հանդիպում է նաև աֆրոասիական, քարթվելական և նախական լեզուներում[3]։ Ներքին թեքման արժեք ունեցող աբլաուտի երևույթը հանդիպում է նաև ուրալյան և ալթայի լեզվաընտանիքում։ Այստեղ, սովորաբար, ներքին թեքման հետ զուգահեռ տեղի է ունենում ձայնավորների սինհարմոնիզմ, որը բերում է սինհարմոնիկական զուգահեռականության։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 1։
- ↑ Аблаут — ЛИНГВИСТИЧЕСКИЙ ЭНЦИКЛОПЕДИЧЕСКИЙ СЛОВАРЬ
- ↑ Гамкрелидзе Т., Мачавариани Г. Система сонантов и аблаут в картвельских языках. Типология общекартвельской структуры. На груз. яз. — Тб., 1965.