Աբդուլ Գանի Ահմադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդուլ Գանի Ահմադ
մալայերեն՝ Adbul Ghani Ahmad
Ծնվել էհոկտեմբերի 28, 1945(1945-10-28) (78 տարեկան)
Մասնագիտություննկարիչ

Աբդուլ Գանի Ահմադ (մալայերեն՝ Abdul Ghani Ahmad, հոկտեմբերի 28, 1945(1945-10-28)), մալազիացի ինքնուս նկարիչ-ջրանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլ Գանի Ահմադը ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 28-ին Կուալա Մուդայում, գյուղացիական աղքատ ընտանիքում և եղել է 13 երեխաներից ավագը։ Ավարտել է Կուալա-Կետիլի (Քեդախ) տարրական դպրոցը։ 1965-1986 թվականներին ծառայել է Մալայզիայի զինված ուժերի հատուկ նշանակության զորքերում։ Ծառայությունն ավարտել է որպես պաշտպանության նախարարության գրաֆիկ կապրալ կոչումով։ Ծառայության մեջ լինելով պաշտպանության նախարարությունում՝ ավարտել է Ազգային պատկերասրահին առընթեր դասընթացները։ 1987 թվականին ձեռք է բերել ստուդիա Կուալա Լումպուրի արվեստի շուկայում, որտեղ կատարել է հաճախորդների պատվերները։ 2012 թվականին սկսել է աշխատել տնային ստուդիայում։

Ջրանկարիչների Ասիական կոնֆեդերացիայի, Մալայզիայի ջրանկարիչների կազմակերպության, Մալայզիայի նկարիչների միության անդամ է[1]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատում է ջրաներկով և ակրիլային ներկով բնանկարի, գյուղական բնանկարչության, ինչպես նաև անառարկա արվեստի ժանրերում։ Աշխատանքներն աչքի են ընկնում լուսանկարչական ճշգրտությամբ և դետալների մանրամասն պատկերմամբ[2]։ Նրա ամենահայտնի նկարներից են՝ «Կուսական բնություն» (1983), «Ճանապարհորդություն» (2005-2011), «Մալայզիայի ֆլորան» (2008)[3]։ 1978 թվականից մասնակցել է ավելի քան 60 ցուցահանդեսների Մալայզիայում, Հոնկոնգում, Չինաստանում, Թաիլանդում, Սինգապուրում։ Առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 1991 թվականին։ Թողարկել է բացիկների շարք Մալայզիայում բնապատկերներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alam Arts : Abdul Ghani Ahmad
  2. Siti Sainon Ismail. Abd. Ghani Ahmad dengan Perjalanannya. Kuala Lumpur, 1991 (ցուցահանդեսի կատալոգ)
  3. https://www.invaluable.com/artist/ahmad-abdul-ghani-dc0izfjuln http://kl-lifestyle.com.my/abdul-ghani-ahmad/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]