Աբդուլֆաթահ Ասիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդուլֆաթահ Ասիրի
արաբ․՝ عبدالفتاح عسيري 0‎‎
Քաղաքացիությունը  Սաուդյան Արաբիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 1994(1994-02-26)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Khamis Mushait, 'Asir Province, Սաուդյան Արաբիա
Դիրք եզրային կիսապաշտպան և կիսապաշտպան

Աբդուլֆաթահ Ասիրի (արաբ․՝ عبد الفتاح عسيري‎‎, փետրվարի 26, 1994(1994-02-26)[1][2], Khamis Mushait, 'Asir Province, Սաուդյան Արաբիա), սաուդացի ֆուտբոլիստ, «Ալ-Ահլի» ակումբի և Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլֆաթահ Ասիրին ֆուտբոլիստի իր կարերիան սկսել է Ջիդդա քաղաքի «Ալ-Իթթիհադ» ակումբում։ 2013 թվականի հունվարի 25-ին իր նորամուտն է նշել Սաուդյան Արաբիայի պրո-լիգայում` թիմի հիմնական կազմում հանդես գալով «Ալ-Ֆեյսալի» ակումբի դեմ արտագնա խաղում[3]։ 5 օր անց Աբդուլֆաթահ Ասիրին իր առաջին գոլն է խփել բարձրագույն լիգայում` հաշիվը բացելով «Հաջեր» ակումբի դեմ խաղում[4]։ 2016 թվականի ապրիլի 24-ին նույն «Հաջեր» ակումբի դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ[5]։

2016 թվականի ամռանը Աբդուլֆաթահ Ասիրին տեղափոխվել է Ջիդդայի մեկ այլ` «Ալ-Ահլի» ակումբ։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 24-ին Աբդուլֆաթահն իր նորամուտն է նշել Սաուդյան Արաբիայի հավաքականի կազմում` երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով Իսպանիայում անցկացվող Մոլդովայի հավաքանի դեմ ընկերական խաղում[6]։ Մասնակցել է նաև 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա «Ալ-Իթթիհադ»

  • Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթի գավաթակիր (1), 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Al-Faisaly 0:2 Al-Ittihad» (անգլերեն) — slstat.com. Վերցված է 21 июня 2017-ին.
  4. «Al-Ittihad 2:2 Hajer» (անգլերեն) — slstat.com. Վերցված է 21 июня 2017-ին.
  5. «Hajer 0:5 Al-Ittihad» (անգլերեն) — slstat.com. Վերցված է 21 июня 2017-ին.
  6. «Saudi Arabia 0:4 Moldova» (անգլերեն) — ksa-team.com. Վերցված է 21 июня 2017-ին.

Արտաքին հղումններ[խմբագրել | խմբագրել կոդը]