Աբդուլա բին Նասեր բին Խալիֆա Ալ Տանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդուլա բին Նասեր բին Խալիֆա Ալ Տանի
արաբ․՝ عبد الله بن ناصر بن خليفة آل ثاني‎‎
Դիմանկար
Ծնվել է1960
ԾննդավայրԴոհա, Կատար
Քաղաքացիություն Կատար
ԿրթությունԲեյրութի արաբական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններPrime Minister of Qatar?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
 Abdullah bin Nasser bin Khalifa Al Thani Վիքիպահեստում

Աբդուլա բին Նասեր բին Խալիֆա Ալ Տանի (արաբ․՝ سعادة الشيخ عبدالله بن ناصر بن خليفة آل ثاني‎‎‎, 1960, Դոհա, Կատար), Կատարի վարչապետը 2013 թվականի հունիսի 26-ից մինչև 2020 թվականի հունվարի 28-ը։ Լինելով Կատարի Ալ Տանի կառավարական տան անդամ` նա 2005 թվականից մինչև 2013 թվականը զբաղեցրել է Կատարի ներքին գործերի նախարարի պաշտոնը։

Կենսագրություն և կրթությաուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյխ Աբդուլան Կատարի նախկին էմիր Խամադ բին Խալիֆ Ալ Տանի հեռու բարեկամն է, նա շեյխ Նասեր բին Խալիֆ Ալ Տանիի որդին է, ըստ կառավարական տան կայքի` շեյխ Աբդուլան Ահմեդ բին Մուհամեդ Ալ Տանի ծոռն է, այդ կերպ ունենալով ընդհանուր նախնի` Մուհամեդ բին Տանիին, Աբդուլան համարվում է էմիր Խամադի զարմիկը[1]։

Շեյխ Աբդուլան 1984 թվականին ավարտել է Դուրխամի (Մեծ Բրիտանիա) ռազմական ուսումնարանը և ստացել է բակալավրի աստիճան` ոստիկանական գիտելիքի ոլորտում[2][3]։ 1995 թվականին նա նաև ավարտել է Բեյրութի արաբական համալսարանը` ստանալով օրենսդրության ոլորտում բակալավրի աստիճան[3][4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Կատարում անցնելով զինվորական ծառայության` նա ոստիկանության փրկարարական բաժնում զբաղեցրել է պարեկային սպայի պաշտոնը[3]։ 1989 թվականին նա մայրաքաղաքի անվտանգության ոստիկանության բաժնում ստանձնել է մարզադաշտերի անվտանգության ապահովման սպայի պարտականությունները[5]։ Այնուհետև նա դարձել է արտակարգ իրավիճակների ոստիկանական բաժնի հրամանատարի օգնական։ Աբդուլան նշանակվել է ոստիկանության անվտանգության բաժնի հատուկ գործողությունների հատուկ նշանակության ջոկատի հրամանատար և անվտանգության հատուկ բաժնի կազմի հատուկ ստորաբաժանման հրամանատար։ 2001 թվականի դեկտեմբերի 28-ին նա դարձել է հատուկ գործողությունների հատուկ նշանակության անվտանգության ջոկատի հրամանատարի օգնական։ 2004 սեպտեմբերին նրա կոչումը բարձրացրել են մինչև բրիգադի գեներալի[3]։

Ծառայությունից հետո 2005 թվականի փետրվարի 15-ին լինելով տարբեր պաշտոններում` Աբդուլան նշանակվել է Կատարի ներքին գործերի պետնախարար[3][6]։ Նա վարչապետ է նշանակվել 2013 թվականի հունիսի 26-ին նախարարների շրջանում եղած փոփոխությունների արդյունքում, այդ պաշտոնում փոխարինելով Խամադ բեն Ջասիմ բեն Ջաբեր Ալ Տանիին[7]։ Միաժամանակ նա հետևելով բոլոր փոփոխությունների արդյունքին` նա փոխարինել է Աբդուլ բին Խալիդի Ալ Տանիին ներքին գործերի նախարարի պաշտոնում[8][9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյխ Աբդուլան ամուսնացած է և ներկայումս ունի 6 երեխա[4][10]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո լեգեոնի շքանշան (2009 թվականի նոյեմբերի 19-ին)
  • Անվանական հրազեն (9 մմ-անոց տրամաչափի "Ֆորտ 12" հրազեն` մրցանակաբաշխության ժամանակ օգտագործելու համար) պարգևատրվել է Ուկրաինայի նախագահի Պ. Պորոշենկոյի № 68 հրամանով 2018 թվականի մարտի 16-ին։
  • և այլ մրցանակներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Qatar». Royal Ark. Վերցված է 28 октября 2013-ին.
  2. Nordland, Rod (2013 թ․ հունիսի 27). «Qatar's Emir Names New Cabinet and Premier». The New York Times. Վերցված է 28 октября 2013-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Al Khuwaylidi, Mirza (2013 թ․ հուլիսի 16). «Qatar's new prime minister reports for duty». Asharq Alawsat. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 28 октября 2013-ին.
  4. 4,0 4,1 «Qatar's new prime minister appointed». Anadolu Agency. 2013 թ․ հունիսի 27. Վերցված է 28 октября 2013-ին.
  5. Habib Toumi (2013 թ․ հունիսի 26). «Profile: Qatar prime minister Shaikh Abdullah bin Nasser Al Thani». Gulf News. Վերցված է 28 октября 2013-ին.
  6. Attwood, Ed (2013 թ․ հունիսի 30). «Introducing Qatar's new Emir». Arabian Business. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 28 октября 2013-ին.
  7. «Qatar PM replaced in cabinet reshuffle». Albawaba. 2013 թ․ հունիսի 26. Վերցված է 28 октября 2013-ին.
  8. Tuttle, Robert (2013 թ․ հունիսի 26). «Qatar's Emir Tamim Forms Cabinet Lead by Bin Nasser». Bloomberg. Վերցված է 28 октября 2013-ին.
  9. «Qatar's new PM Shaikh Abdullah bin Nasser Al Thani». Khaleej Times. AFP. 2013 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 28 октября 2013-ին.
  10. «Sheikh Abdullah bin Nasser bin Khalifa Al Thani». Ministry of Interior. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 28 октября 2013-ին.