Աբդելմաջիդ Թեբուն
| Աբդելմաջիդ Թեբուն | |
| Կուսակցություն՝ | Ազգային ազատության ճակատ |
|---|---|
| Կրթություն՝ | Ազգային կառավարման դպրոց[1] |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
| Դավանանք | իսլամ |
| Ծննդյան օր | նոյեմբերի 17, 1945[1] (80 տարեկան) |
| Ծննդավայր | Mécheria, Naama Province, Ալժիր[1] |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | Fatima Zohra Bella?[2] |
| Զավակներ | Saloua?[2] |
| Պարգևներ | |
Աբդելմաջիդ Թեբուն (արաբ․՝ عبد المجيد تبون, նոյեմբերի 17, 1945[1], Mécheria, Naama Province, Ալժիր[1]), պետական և քաղաքական գործիչ, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ (2019 թվականի դեկտեմբերի 19-ից)։ Ավելի վաղ երկու անգամ զբաղեցրել է բնակարանաշինության նախարարի պաշտոնը, իսկ 2017 թվականին նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 17-ին Ալժիրի Մեշերիա քաղաքում։ 1965 թվականին ավարտել է վարչարարության ազգային դպրոցը։ 1991-1992 թվականներին եղել է Ալժիր քաղաքի մունիցիպալ կառավարության նախարար-պատվիրակ։ 1999 թվականից մինչև 2000 թվականը Ալժիրի կառավարությունում աշխատել է որպես հաղորդակցության և մշակույթի նախարար, իսկ 2000-2001 թվականներին կրկին պետական ծառայություն է անցել որպես մունիցիպալ կառավարության պատվիրակ նախարար[4][5]։
Աշխատանք կառավարությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբդելմաջիդ Թեբունը 2001-2002 թվականներին զբաղեցրել է բնակարանաշինության և քաղաքային պլանավորման նախարարի պաշտոնը։ 2012-2017 թվականներին կրկին աշխատել է այդ պաշտոնում։ 2017 թվականի մայիսի 25-ին նշանակվել է երկրի վարչապետի պաշտոնում՝ այդ պաշտոնում փոխարինելով Աբդելմալեկ Սելալին[6][7]։ Սակայն շուտով՝ օգոստոսի 16-ին, նա պաշտոնանկ արվեց։ Պատճառը պետական պայմանագրերի բաշխումը ստուգելու նրա փորձերն են[8]։
Ալժիրի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին, որտեղ հաղթանակ է տարել արդեն 1-ին փուլում՝ ստանալով գրեթե 5 մլն ձայն (58,15%)։ Դեկտեմբերի 19-ին պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը[9]։
Թեբունի նախագահության ընթացքում շարունակվում էին զանգվածային բողոքի ցույցերը։ Չնայած Թեբունը փորձում էր իրեն դիրքավորել որպես Աբդելազիզ Բուտեֆլիկի ռեժիմից տուժած քաղաքական գործիչ, շատ ալժիրցիների համար նա նրա շրջապատի պաշտոնյաներից մեկն էր[10]։
Համազգային հանրաքվեում, որը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 1-ին, քվեարկած քաղաքացիների 66,8 տոկոսը պաշտպանել Է երկրի Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում էին նախագահի իշխանության գտնվելը երկու ժամկետից ոչ ավելի և նրա լիազորությունների կրճատումը[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.blackpast.org/global-african-history/abdelmadjid-tebboune-1945/
- ↑ 2,0 2,1 BlackPast.org — 2004.
- ↑ http://www.majliselouma.dz/index.php/ar/2016-10-09-12-14-42/2016/113-2016/857-2016-08-09-10-54-57
- ↑ عبد المجيد تبون
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Algérie : qui est Abdelmadjid Tebboune, le nouveau Premier ministre d’Abdelaziz Bouteflika ? — JeuneAfrique.com
- ↑ «Algerian energy, finance ministers replaced in reshuffle — APS | Reuters». Արխիվացված է օրիգինալից 2017-05-25-ին. Վերցված է 2021-04-15-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 57 (օգնություն) - ↑ Алжир выбрал из пяти зол
- ↑ Новый глава Алжира принес президентскую присягу
- ↑ В Алжире заявили, что покончили со старым режимом
- ↑ В Алжире более 66% проголосовавших граждан поддержали поправки в конституцию
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդելմաջիդ Թեբուն» հոդվածին։ |
| ||||||||||||||