Աբդելազիզ Ջարադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդելազիզ Ջարադ
 
Կուսակցություն՝ Ազգային ազատության ճակատ
Կրթություն՝ Ալժիրի համալսարան և Փարիզ-Նանթեր համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս և քաղաքագետ
Ծննդյան օր փետրվարի 12, 1954(1954-02-12) (70 տարեկան)
Ծննդավայր Khenchela, Ալժիր
Քաղաքացիություն  Ալժիր

Աբդելազիզ Ջարադ (արաբ․՝ عبد العزيز جراد‎‎, փետրվարի 12, 1954(1954-02-12), Khenchela, Ալժիր), ալժիրցի քաղաքական գործիչ, Ալժիրի վարչապետ 2019 թվականի դեկտեմբերի 28-ից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականի փետրվարի 12-ին Հենշելում, 1976 թվականին ավարտել է Ալժիրի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը, 1981 թվականին Փարիզի համալսարանում ստացել է քաղաքագիտության դոկտորի աստիճան։ 1992 թվականից դասավանդել է Ալժիրի տարբեր համալսարաններում և արտերկրում[1]։

1989-1992 թվականներին եղել է Ալժիրի կառավարման ազգային դպրոցի տնօրեն, 1992-1993 թվականներին՝ Ալժիրի նախագահի աշխատակազմի դիվանագիտական հարցերով խորհրդական, 1993-1995 թվականներին՝ Ալժիրի նախագահի աշխատակազմի ղեկավար։ Ալժիրի միջազգային համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն (1996-2000), Ալժիրի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար (2001-2003)[2]։

Լինելով ազգային ազատագրության ճակատի Կենտրոնական կոմիտեի անդամ՝ 2004 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում պաշտպանել Է Ալի Բենֆլիսի թեկնածությունը[3]։

Բենֆլիսի հետ քաղաքական համագործակցության պատճառով հեռացվել է ՊՈԱԿ-ի ղեկավարությունից և թողել պետական ծառայությունը։ 2016 թվականին վերադարձել է կուսակցության կենտրոնական կոմիտե, բայց նորից դուրս է եկել դրանից՝ Ջամալ Ուլդ Աբեսի գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո։ 2019 թվականին հրապարակավ պաշտպանել է նախագահ Բուտեֆլիկայի դեմ ուղղված բողոքի ակցիաները[4]։

2019 թվականի դեկտեմբերի 28-ին նոր նախագահ Աբդելմաջիդ Թեբունը Աբդելազիզ Ջարադին վարչապետ է նշանակել (նրա նախորդը եղել է Սաբրի Բուկադումը, որը վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարել է Նուրեդդին Բեդուիի հրաժարականից հետո)[5]։

2020 թվականի հունվարի 4-ին կազմավորվեց Ջարադի կառավարությունը 39 հոգուց բաղկացած, ներառյալ 7 պատվիրակ նախարար և 4 պետական քարտուղար։ Հինգ երկրորդական պաշտոններ են ստացել կանայք, առանցքային պորտֆելները մնացել են նախկին նախարարների ձեռքում. Սաբրի Բուկադումը մնացել է արտաքին գործերի նախարար, իսկ Բելկասեմ Զեգմատին՝ արդարադատության նախարար, մի քանի պաշտոններ զբաղեցրել են պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե քաղաքական նշանակումներ։ Նախագահ Թեբունը լուծարել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, որը մի քանի տարի զբաղեցրել Է Ահմադ Հայդ Սալահը, իսկ ինքը դարձել է պաշտպանության նախարար[6]։

2020 թվականի հունիսի 23-ին Ջարադը ձևավորել է իր երկրորդ կառավարությունը՝ փոխարինելով բարձրագույն կրթության, էներգետիկայի և ֆինանսների նախարարներին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ali Boukhlef (2019 թ․ դեկտեմբերի 29). «Abdelaziz Djerad nommé Premier ministre» (ֆրանսերեն). Liberte. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  2. «Tebboune nomme Abdelaziz Djerad Premier ministre» (ֆրանսերեն). TSA. 2019 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  3. «Qui est Abdelaziz djerad, le nouveau Premier ministre» (ֆրանսերեն). Radio M. 2019 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  4. Makhlouf Mehenni (2019 թ․ դեկտեմբերի 28). «Abdelaziz Djerad, un Premier ministre surprise pour gérer une période difficile» (ֆրանսերեն). TSA. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Le président Tebboune nomme Abdelaziz Djerad Premier ministre et le charge de former le gouvernement» (ֆրանսերեն). APS. 2019 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  6. Brahim Oubellil (2020 թ․ հունվարի 4). «COMPOSÉ DE 39 MEMBRES, DONT 7 MINISTRES DÉLÉGUÉS ET 4 SECRÉTAIRES D'ÉTAT Tebboune nomme son gouvernement» (ֆրանսերեն). Le Currier d'Algérie. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Remaniement ministériel : La nouvelle composition du gouvernement de Djerad» (ֆրանսերեն). Algerie360. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդելազիզ Ջարադ» հոդվածին։