Աբբեի դը Սիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբբեի դը Սիտո
Տեսակպանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր, պինդ անեփ պանիր և ագարակի պանիր
Առաջացման երկիր Ֆրանսիա
Կաթկովի կաթ
 Abbaye de Cîteaux (cheese) Վիքիպահեստում

Աբբեի դը Սիտո (ֆր.՝ Abbaye de Citeaux), ֆրանսիական կիսափափուկ պանիր՝ պատրաստած կովի կաթից։

Պանրատեսակը հայտնի է նաև Տրապ դը Սիտո (ֆր.՝ Trappe de Cîteaux) անունով։ Ռեբլոշոն պանրի շարքին է պատկանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանիրը սկսել են արտադրել 1925 թվականից Սուրբ Նիկողայոս աբբայությունում։ Ամեն տարի մոնբելյար ցեղատեսակի 70 կովերի կաթից արտադրվում է շուրջ 60 տոննա Աբբեի դը Սիտո պանրատեսակից։ Արտադրանքի մեծ մասն իրացվում է տեղական շուկայում[2]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբբեի դը Սիտո պանիրը պատրաստելու համար օգտագործվում է մոնբելյար ցեղատեսակի կովի չպաստերիզացված կաթ։ Պանիրը հասունանում է հընթացս երկու ամիսների։ Այդ ընթացքում պանիրը կանոնավոր կերպով լվանում են և շուռ տալիս[3]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանրի գլուխն ունի սկավառակի տեսք, որի տրամագիծը 18 սանտիմետր է, բարձրությունը՝ 3,5-ից 4 սմ։ Պանրի ընդհանուր զանգվածը կազմում է 700 գրամ։ Աբբեի դը Սիտո պանրի գլուխը պատված է վարդագույն-նարնջագույն երանգով հարթ կեղևով, որն ունի սպիտակ փափուկ փառ։ Կեղևի տակ գտնվում է թեթևակի մամլած, միատարր, փայլուն սերուցքային միջուկը, որն ունի փղոսկրի գույն։ Այդ միջուկը կարող է լինել թեթակի ծորուն։ Պանրի ամբողջ զանգվածում կան տարածված ոչ մեծ աչքեր[2][3][4]։

Այս պանիրն աչքի է ընկնում նկուղային թեթև պանրահոտով, յուղոտ կրեմաձև կառուցվածքով, վառ քաղցրահամ մրգային համով[4]։ Հրամցնում են երիտասարդ սառեցված Բոժոլե (ֆր.՝ Beaujolais) և Բուրգունդյան (ֆր.՝ Bourgogne) գինիներով, որոնք ունեն մրգային փնջի և խաղողի բուրմունք[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Аббеи де Сито» (ռուսերեն). «Сыры Франции». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 Французские сыры: иллюстрированная энциклопедия, 2003, էջ 18
  3. 3,0 3,1 3,2 Джульет Харбатт, 2012, էջ 30
  4. 4,0 4,1 «Аббе де Сито» (ռուսերեն). fromages-france.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]