Աբազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբազիա (հուն. «a» - ժխտական մասնիկ, «basis» - հիմք, հենարան), շարժողական խանգարում, երբ անգամ օրգանական վնասվածքի բացակայության դեպքում կորցնում են քայլելու և կանգնելու ունակությունները։ Հիվանդության դեպքում առաջանում է նյարդային համակարգի հետ կապված խանգարումներ, խախտվում է մարմնի ստորին և վերին վերջույթների դիրքը։ Պառկած հիվանդը կարող է իրականացնել համապատասխան գործողություններով անհրաժեշտ ծավալով և բավարար ուժով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]