Юморист (երգ)
«ЮМОРИСТ» | ||||
---|---|---|---|---|
FACE-ի սինգլը | ||||
Թողարկված | 2019 թվականի փետրվարի 11 | |||
Ժանր | ռեփ | |||
Տևողություն | 2:23 | |||
FACE-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Юморист» (ոճավորված որպես ЮМОРИСТ), ռուս ռեփեր FACE-ի երաժշտական սինգլը, թողարկված 2019 թվականի փետրվարի 11-ին՝ որպես Միխայիլ Իդովի համանուն ֆիլմի սաունդթրեք[1][2][3][4][5][6][7]։ Երգն օգտագործվել է ֆիլմի ավարտական տիտրերում[8]։
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իդովի խոսքերով Ֆեյսն ինքը որոշեց ձայնագրել «Юморист» երգն այն բանից հետո, երբ դիտեց ֆիլմը։ «Սեպտեմբերին լույս տեսավ Ֆեյսի «Пути неисповедимы» ալբոմը. երաժշտության առումով երկիմաստ, սակայն անսպասելի և թույն ինչպես քաղաքացիական ժեստը։ Այդ ժամանակ ես ավարտում էի ֆիլմի վրա աշխատանքները, և ինձ հանկարծ թվաց, որ Ֆեյսի և գլխավոր հերոսի միջև բավականին հստակ կապ կա։ Եվ Ֆեյսն ու Բորիս Արկադևը՝ մարդիկ, որոնցից հասարակությունը սպասում է, այսպես ասած, պարզ զվարճանքներ, սակայն երկուսն էլ արագ հոգնում են կատակ լինելուց և փորձում են խոսել նրանից, ինչն իրենց իսկապես անհանգստացնում է։ Զուգահեռներն ինձ զարմացնում էին, ես Ֆեյսին ցույց տվեցի ֆիլմը։ Ֆիլմը նրան շատ դուր եկավ, և նա որոշեց երգ ձայնագրել, ինչն անսպասելի օղակ եղավ ֆիլմի իրադարձությունների և արդիության միջև։», - պատմել է ֆիլմի ռեժիսորը[4][8]։
Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեսահոլովակը դուրս է եկել սինգլի հետ միասին, որի բեմադրող ռեժիսոր է հանդես եկել Իդովը։ Հոլովակն իրենից ներկայացնում է ֆիլմի և տեսահոլովակի կադրերի համատեղում[4]։
«Ներկայացումը նկարահանել ենք մեկ հերթափոխի ընթացքում Պետերբուգի նավի տակ քողարկված կառամատույցի կաբարե թատրոնում։ Տեսահոլովակում ռեփերը հանդես է գալիս որպես ֆիլմի գլխավոր հերոսի ալտեր էգո. նա բեմ է դուրս գալիս կլասիկ կոստյումով և սկսում է «զվարճացնել հանդիսատեսին» խոսափողի առջև», - նկարահանումների մասին է պատմել պրոդյուսեր Արտյոմ Վասիլևը[8]։
Առաջին օրվա ընթացքում տեսահոլովակը հավաքել է ավելի քան 2 մլն դիտում[9], իսկ կես տարվա ընթացքում՝ շուրջ 40 մլն դիտում՝ դառնալով ամենահաջողված տեսահոլովակը Ֆեյսի կարիերայում։
Դիրքերը հարթակներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարթակ (2019) | Բարձրագույն
դիրքը |
---|---|
![]() |
1 |
![]() |
1 |
ВКонтакте[10] | 2 |
Top YouTube Hits[10] | 10 |
![]() |
5 |
Zvooq.online[12] | 1 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Face "Юморист"» (ռուսերեն)։ The-Flow.ru։ Վերցված է 2019-08-14
- ↑ «Face «Юморист» | RAP.RU»։ www.rap.ru։ Վերցված է 2019-08-14
- ↑ «Face записал саундтрек к фильму «Юморист»»։ РБК.Стиль։ Վերցված է 2019-08-14
- ↑ 4,0 4,1 4,2 «Фейс записал саундтрек к «Юмористу» Идова — премьера на «Афише Daily»»։ Афиша։ Վերցված է 2019-08-14
- ↑ ««Шутники и юмористы развалили нам страну». У Фейса вышел новый клип — опять политизированный»։ meduza.io։ Վերցված է 2019-08-14
- ↑ «Видео дня. Клип Фейса к саундтреку фильма «Юморист»»։ The Village։ 2019-02-12։ Վերցված է 2019-08-14
- ↑ «Рэпер FACE записал саундтрек к российскому фильму "Юморист"» (ռուսերեն)։ Life.ru։ 2019-02-12։ Վերցված է 2019-08-14
- ↑ 8,0 8,1 8,2 «Рэпер Фейс записал саундтрек к «Юмористу» Михаила Идова» (ռուսերեն)։ www.kinoafisha.info։ Վերցված է 2019-08-14
- ↑ «Новый трек Фейса к фильму «Юморист» пробил 2 млн просмотров за сутки | sm-news.ru» (ռուսերեն)։ Информационно-аналитическое издание "SM News"։ 2019-02-13։ Վերցված է 2019-08-14
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 «Музыкальные чарты за неделю: лидируют Тима Белорусских, Kazka, Zivert, Фейс и другие»։ www.intermedia.ru։ 2019-02-21։ Վերցված է 2019-08-14
- ↑ «Музыкальные чарты за неделю: лидируют Artik & Asti, Фейс, Мэйби Бэйби и другие»։ www.intermedia.ru։ 2019-03-07։ Վերցված է 2019-08-14
- ↑ «Музыкальные чарты за неделю: лидируют Фейс, Тима Белорусских, Artik & Asti, Kazka и другие»։ www.intermedia.ru։ 2019-02-28։ Վերցված է 2019-08-14