Мне пох (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Мне пох»
«Мне пох» սինգլի շապիկը (Կլավա Կոկա և Մորգենշտերն, 2019)
Կլավա Կոկա և Մորգենշտերնի սինգլը
«Неприлично о личном» ալբոմից
Թողարկվածնոյեմբերի 15, 2019
Ձայնագրված2019
Ժանրպարային երաժշտություն և փոփ
Տևողություն2:38
ԼեյբլBlack Star Inc., Zhara Music
ՊրոդյուսերՄարիա Կորոբովա
Կլավա Կոկա և Մորգենշտերնի սինգլների ժամանակագրություն
«Половина»
(2019)
«Мне пох»
(2019)
«Мне пох (DJ Noiz Remix)»
(2019)

«Мне пох», ռուս երգչուհի Կլավա Կոկայի և հիփ հոփ կատարող Մորգենշտերնի երգը, որը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 15-ին՝ որպես Կլավա Կոկայի երկրորդ ստուդիական ալբոմի («Неприлично о личном») սինգլ[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 10-ին Կլավա Կոկան քավեր է արել Մորգենշտերնի «Նոր մերին» (ռուս.՝ Новый Мерин) սինգլի համար, որից հետո երաժիշտները պայմանավորվել են համատեղ աշխատանքի մասին[3][4]։ Նոյեմբերի 15-ին թողարկվել է Կլավա Կոկայի և Մորգենշտերնի համատեղ սինգլը[1], իսկ դեկտեմբերի 27-ին՝ երգի ռեմիքս տարբերակը DJ Noiz-ի կողմից[5]։

2020 թվականի հունվարի 15-ին թողարկվել է երգի ակուստիկ տարբերակը։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Intermedia-ից Դանիլա Գոլովկինը երգն անվանել է «XXXTentacionMoonlight-ի հազիվ նկատելի վերադաշնակում»[6]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 3-ին թողարկվել է բնօրինակ երգի տեսահոլովակը[1], որը մոնտաժել է Վլադիմիր Կովալյովը[4]։

Ակուստիկ տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Мне пох (Acoustic Version)» երգը «Мне пох» երգի ակուստիկ տարբերակն է։ Թողարկվել է 2020 թվականի հունվարի 20-ին[7]։

Ես շատ եմ սիրում երգերի ակուստիկ տարբերակները։ Հենց այդ ժամանակ է երգը հնչում ավելի խորը ու անկեղծ է ունկնդրի առջև, երբ շեշտը դրվում է վոկալ կատարման և տեքստի վրա։ Այդպես երգը հնչում է նորովի, գուցե նույնիսկ փոխանցում է նոր իմաստ։ Ալիշերի հետ «Мне Пох» նոր երգի մեր ակուստիկ փորձարկումը ստացվել է ավելի ռոմանտիկ, ոչ առանց հումորի)) Ռոմանտիկան տարբեր է լինում, և դրա մյուս կողմը մենք բացահայտել ենք դասական տարբերակով․ ես սպիտակ հագուստով եմ... և արդյոք կլինի համբույրի պահ։ Ավելի լավ է դիտել մեր ակուստիկ տեսանյութը YouTube-ում։
- Կլավա Կոկա[8]

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 15-ին թողարկվել է երգի ակուստիկ տարբերակի տեսահոլովակը[8]։

Շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքերթ (2019) Բարձրագույն

դիրք

 Ռուսաստան (Apple Music)[9] 1
 Ռուսաստան (YouTube Music)[10] 1
Top YouTube Hits[11] 1
Top Radio & YouTube Hits[11] 11
Top Radio Hits[11] 308
ВКонтакте[12] 3
 Ռուսաստան (Русский чарт)[9] 8
 Ռուսաստան (Deezer)[12] 8
Zvooq.online[12] 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Клава Кока и Morgenshtern выпустили клип "Мне пох"». The-Flow.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  2. Алина. «Моргенштерн и Клава Кока празднуют победу». POPCAKE (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  3. Клава Кока (2019 թ․ հոկտեմբերի 10). «MORGENSHTERN - Новый Мерин - Лирический кавер by Клава Кока». YouTube.
  4. 4,0 4,1 «Клава Кока (KIava Koka) & MORGENSHTERN – Мне пох (Mne Poh)» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  5. «Клава Кока (KIava Koka) & MORGENSHTERN – Мне пох (Mne Poh) (DJ Noiz Remix)». Genius (сайт) (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  6. «Рецензия: Клава Кока - «Неприлично о личном»». 2019 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  7. «Альбом «Мне пох (Acoustic Version) - Single» (Клава Кока & MORGENSHTERN)». Apple Music (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  8. 8,0 8,1 «Клава Кока представила новый клип на акустическую версию своей песни». 365news (ռուսերեն). 2020 թ․ հունվարի 15. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  9. 9,0 9,1 «Музыкальные чарты за 50 неделю: лидируют Клава Кока & Morgenshtern, Saluki, Anivar и другие». InterMedia. 2019 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  10. «Музыкальные чарты за 48 неделю: лидируют Big Baby Tape, T-Fest, Anivar, Клава Кока и другие». InterMedia. 2019 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Алишер Моргенштерн - слушать все треки исполнителя». TopHit. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Музыкальные чарты за 49 неделю: лидируют Gayazov$ Brother$, Anivar, Клава Кока и другие». InterMedia. 2019 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.