À Tout le Monde

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«À Tout le Monde»
Մեգադեթի երգը «Youthnasia» ալբոմից
Թողարկված1995 թվականի փետրվար
ՖորմատCD
Ձայնագրված1994
Ժանրծանր մետալ
Տևողություն4:28
ԼեյբլCapitol
ՀեղինակԴեյվ Մասթեյն
ԿոմպոզիտորԴեյվ Մասթեյն
ՊրոդյուսերԴեյվ Մասթեյն, Մաքս Նորման
Youthnasia ալբոմի երգացանկ
"Train of Consequences"
(1993)
«À Tout le Monde»
(1995)
Trust
(1997)

À Tout le Monde, երգ՝ ստեղծված ամերիկյան ծանր մետալ Մեգադեթ խմբի կողմից։ Ներառվել է 1994 թվականի Youthanasia ստուդիային ալբոմի մեջ։ Որպես սինգլ՝ այն թողարկվել է 1995 թվականին Capitol Records-ում։ Երգը ավելի ուշ վերաստեղծվել է "À Tout le Monde (Set Me Free)" անունով։ Այդ տարբերակում երգում էր Քրիստինա Սկաբբիան՝ Լակունա Կոյլ խմբից և այն ներառվել է 2007 թվականի United Abominations ալբոմում։

Երաժշտությունը և բառերը[խմբագրել | խմբագրել կոդը]

«A Tout le Monde» երգիտեսահոլովակը արգելվելէ MTV-ի կողմից, քանի որ համարվել է ինքնասպանության դրդող։ Ինչևէ, 1994 թվականին անցկացված հարցազրույցում Մեգադեթի առաջնորդ Դեյվ Մասթեյնը նշել է․

Սա ինքնասպանության դրդող երգ չէ։ Սա այն երգն է, երբ մարդիկ ունեցել են սիրելի մեկին, ով մահանում է, իսկ նրանք ցանկանում են գոնե հնարավորություն ունենալ իրենց ինչ-որ բան ասել։ Ուստի սա հնարավորություն է մահացողնրից առաջասել ինչ-որ բան գնալուց առաջ։ Եվ եթե ես իմանայի, որ մահվանս մնացել է 3 վայրկյան, ես կասեի ամբողջ աշխարհին ուիմ ընկերներին, որ սիրում եմ իրենց և ստիպված եմ գնալ։ Սրանք վերջին բառերն են, որ ես ուզում եմ ասել, և նրանք ինձ դրանից հետո ազատ կարձակեն։ Ես ստիպված չեմ ասել «կներես», ես ստիված չեմ ասել կկարոտեմ ձեզ կամ կսպասեմ ձեզ։ Ես պարզապես կասեմ որ սիրեցի բոլորիդ՝ լավ, վատ, անտարբեր, ես սիրեցի ձեզ բոլորիդ[1]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«À tout le monde»-ն ֆրանսերեն արտահայտություն է, որ նշանակում է «ամբողջ աշխարհին» կամ «բոլորին»։ Երգի կրկներգը՝ «à tout le monde, à tous mes amis, je vous aime, je dois partir», նշանակում է «Բոլորին՝ բոլոր ընկերներիս, ես ձեզ սիրում եմ,, ես ստիպված եմ լքել։» Երգի օրիգինալ թողարկվել է ծանր ակցենտով՝ àտառով, որ բոլոր տողերի սկզբում է դրված։ Այս տարբերակ օգտագործվել է 2007 թվականին։

2007 թվականի տարբերակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը վերաստեղծվել է 2007 թվականին United Abomiations ալբոմում՝ À Tout le Monde (Set Me Free) վերնագրով՝ Քրիստինա Սկաբբիայի հետ դուետով։ Նոր տարբերակը մի փոքր ավելի արգ է, իսկ կիթառի ոոն կատարվում է Գլեն Դրովերի կողմից և 4 տակտով ավելի երկար է, քան օրիգինալը[1]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունիսի 11-ին երգի տեսահոլովակը հաղթեց իր տասնվեցերորդ հաղթանակը L'Ultime Combat des Clips մրցույթում։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

ամերիկյան խմբագրում
# ԱնվանումՀեղինակներ Տևողություն
1. «A Tout le Monde»  Դեյվ Մասթեյն 4:28
2. «roblems»  Գլեն Մաթլոք, Յոնի Րոութեն, Փոլ Կուկ, Սթիվ Ջոնս 3:56
3. «New World Order»  Դեյվ Մասթեյն, Դեյվիդ Էլլեֆսոն, Մարտի Ֆրիդմեն, Նիկ Մենզա 3:25
16:14
դանիական խմբագրում
# ԱնվանումՀեղինակներ Տևողություն
1. «A tout le monde»  Մասթեյն 4:28
2. «Sympathy of Destruction»  Մասթեյն 5:32
3. «Architecture of Aggression»  Մասթեյն, Էլլեֆսոն 2:49
4. «New World Order»  Մասթեյն, Էլլեֆսոն 3:25
16:14

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Youthanasia ալբոմի տարբերակ

  • Դեյվ Մասթեյն՝ վոկալիստ, կիթառահար
  • Մարթի Ֆրիդմեն՝ կիթառահար
  • Դեյվիդ Էլլեֆսոն՝ բասս կիթառահար
  • Նիկ Մենզա՝ հարվածային գործիքներ

United Abomination ալբոմի տարբերակ

  • Դեյվ Մասթեյն՝ վոկալիստ, կիթառահար
  • Գլեն Դրովեր՝ կիթառահար
  • Ջեյմս ԼոՄենզո՝ բասս կիթառահար
  • Սոն Դրովեր՝ հարվածային գործիքներ
  • Քրիստինա Սկաբբիա՝ վոկալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 [Arsenal of Megadeth DVD. Capitol Records. 2006.]