«Օդեսայում ժանտախտը դադարեցնելու համար» մեդալ
«Օդեսայում ժանտախտը դադարեցնելու համար» մեդալ ռուս.՝ Медаль «За прекращение чумы в Одессе» | ||
---|---|---|
| ||
Երկիր | Ռուսական կայսրություն | |
Տեսակ | Մեդալ | |
Ում է տրվել | Մեդալով պարգևատրում էին Օդեսայում ժանտախտը դադարեցնող մարդկանց։ | |
Վիճակագրություն | ||
Հիմնադրման ամսաթիվ | ապրիլի 19 1838 | |
Հիմնադիր | Նիկոլայ I | |
Պարգևատրման քանակը | 340 ոսկե մեդալ և 117 արծաթե մեդալ | |
Տրամագիծ | 39 մմ | |
Նյութ | ոսկե արծաթե | |
«Օդեսայում ժանտախտը դադարեցնելու համար» մեդալը Վիքիպահեստում |
«Օդեսայում ժանտախտը դադարեցնելու համար» մեդալ (ռուս.՝ Медаль «За прекращение чумы в Одессе»), Ռուսական կայսրության պետական պարգև, ովքեր պայքարել էին Օդեսայում ժանտախտը դադարեցնելու համար։ Մեդալը ստեղծվել է 1838 թվականի ապրիլի 19-ին՝ Նիկոլայ I-ի հրամանով։ Մեդալն ուներ երկու տարբերակ՝ ոսկե և արծաթե[1][2][3]։
Պարգևատրման կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդալով պարգևատրում էին Օդեսայում ժանտախտի դադարեցման աշխատանքներին մասնակցած մարդկանց։ Ոսկե մեդալով պարգևատրում էին սպաներին, բուժակներին, բժիշկներին, բժիշկ պաշտոնյաներին և վաճառականներին։ Արծաթե մեդալով պարգևատրում էին ոստիկանության աշխատողներին, գունդստաբլներին և ուրիշ առևտրականների[1][2]։
Մեդալի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդալները պատրաստում էին ոսկուց և արծաթից 28 մմ տրամագծով։ Դիմերեսին պատկերված էր Նիկոլայ I-ի միացագիրը, իսկ միացագրի վերևում կայսերական թագը։ Դարձերեսի կողմում հորիզոնական դիրքով հինգ տողով մակագրված է[1][2][4]․
- ЗА
ПРЕКРАЩЕНIЕ ЧУМЫ ВЪ ОДЕССѢ. 1837. |
Սանկտ Պետերբուրգի դրամատանը 1838 թվականին հատել է 344 ոսկե մեդալ և 117 արծաթե մեդալ։ Չօգտագործված հինգ ոսկե մեդալները հետագայում ձուլեցին[1][2]։
Կրելու կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդալը ուներ կանթ շերտաձողիկին կամ ժապավենին ամրացնելու համար։ Մեդալը պետք է կրել կրծքին[1][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Петерс Д. И. Наградные медали Российской империи XIX—XX веков. Каталог. — М.: Археографический центр, 1996. — С. 130. — 291 с. — ISBN 5-86169-043-X, № 105
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 ««За прекращение чумы в Одессе»». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Петерс Д. И. «Атрибуция некоторых редких наградных медалей России XIX—XX вв». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Смирнов В. П. Описанiе русскихъ медалей. № 490. — СПб., 1908. — С. 248.
- ↑ Потрашков С. В. Награды СССР, России и Украины. — Харьков: Книжный Клуб «Клуб Семейного Досуга», 2011. — С. 87—88. — 416 с. — ISBN 978-5-9910-1393-2
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чепурнов Н. И. Наградные медали Государства Российского. — М.: Русский мир, 2000. — С. 324. — 768 с. — ISBN 5-89577-024-X
- Изотова М. А., Царёва Т. Б. Ордена и медали России и СССР. — Ростов-на-Дону: ООО ИД «Валдис», 2010. — С. 226—227. — 736 с. — ISBN 978-5-9567-0960-3
- Петерс Д. И. Наградные медали Российской империи с надписью «За прекращение чумы в Одессе 1837»: история учреждения и списки награжденных. — М.: Древлехранилище, 2006. — 93 с. — ISBN 5-93646-099-9