«Հին Սարեպտա» պատմա-ազգագրական և ճարտարապետական արգելոց-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Հին Սարեպտա» պատմա-ազգագրական և ճարտարապետական արգելոց-թանգարան
Տեսակթանգարան, տեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոարմեյսկի շրջան
Հիմնադրվել է1989
Կայքsareptamuseum.ru
Քարտեզ
Քարտեզ

«Հին Սարեպտա» պատմա-ազգագրական և ճարտարապետական արգելոց-թանգարան (ռուս.՝ Историко-этнографический и архитектурный музей-заповедник «Старая Сарепта»), Վոլգոգրադի խոշոր մշակութային, զբոսաշրջային, հետազոտական և մեթոդաբանական կենտրոն։ «Հին Սարեպտա» ցուցահանդեսային համալիրը զբաղեցում է 7,1 հեկտար տարածք, ընդգրկում է 27 շենք, որոնցից 23-ը XVIII-XIX դդ. դաշնային նշանակության հուշարձաններ, մշտական պատմական և ազգագրական ցուցադրություններ, արվեստագետների, լուսանկարիչների, դեկորատիվ և կիրառական արվեստի վարպետների փոփոխվող ցուցահանդեսներ[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի զինվորների հուշարձանը և հավերժական կրակը, Հին_Սարեպտա

Հին Սարեպտա արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1989 թվականին Սարեպտա գերնգուտերների կրոնական եղբայրության համայնքի պահպանված պատմական և ճարտարապետական համալիրի հիման վրա։ Սարեպտան Ռուսաստանի տարածքում գերնգուտերների եղբայրական միության առաջին և միակ գաղութն էր։ Սարեպտացիները զգալի ներդրում են ունեցել Ներքին Վոլգայի շրջանի տնտեսության և մշակույթի զարգացման գործում։ Նրանց թվում էին պատմաբաններ, հնագետներ, ազգագրագետներ, բուսաբաններ։

Գերմանական փորձարարական գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է 1779 թվականին գերնգուտերների կողմից կառուցված հնագույն շենքի երկրորդ հարկում։ Ռուսաստանի հարավում գերմանական գրականության ամենամեծ հավաքածուն ներառող գրադարանն է։ Գրադարանի հավաքածուն ներառում է ավելի քան 15 հազար գիրք գերմաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ 1992 թվականին թանգարանում գրադարանի ստեղծման նախաձեռնողը եղել է Արնսբերգի (Գերմանիա) կառավարության շրջկոմի գրադարանային բաժնի ղեկավար Յոհան Տրաուբը։

Մշակույթի կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելոց-թանգարանում գործում են 4 մշակույթի կենտրոններ`ռուսերեն, կալմիկերեն, թաթարերեն և գերմաներեն։ Լանգերֆելդ եղբայրների անվան գերմանական մշակույթի կենտրոնը տարածաշրջանային գերմանական մշակութային ինքնավարության մաս է կազմում և գործում է Հին Սարեպտայի արգելոց-թանգարանում 1990 թվականից։ Թանգարանի ռուսական կենտրոնը ներառում է պատմական վերակառուցման ակումբը և «Ալատիր» դերային մոդելավորման ակումբը։

Գծագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1А - Չամուսնացած քույրերի տուն
1Б - Ամուրի եղբայրների տուն
2 - Կիրխա
3 - Հանրային վարչության տուն
4 - Հովվի տուն
5 - Դեղագործի տուն
6 - Բնակելի տուն
7 - Օղեգործարան
8 - Իջևանատուն
9 - Ալեքսանդր Բեկկերի բնակելի տուն
10 - Գոլդբախի կրպակ
11 - Գաղութարարի բնակելի տուն
12 - Հարուստ գաղութարարի բնակելի տուն
13/1 - Լանգերֆելդի տուն
13/2 - Աղքատների տուն
13/3 - Մոմե արվեստանոցի բնակելի տուն
14 - Բնակելի տուն
15 - Բնակելի տուն
16 - Բնակելի տուն
17 - Գլիչ մանանեխի գործարանի արտադրական շենք
18 - Գլիչ մանանեխի գործարանի վարչական շենք
19 - Ախոռ
21 - Բնակելի տուն
22 - Կնոբլոխի պահեստ
23 - Կնոբլոխի պահեստ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Страница Արխիվացված 2014-03-22 Wayback Machine Музея-заповедника на сайте городской администрации

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]