Jump to content

«Հավանել» կոճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավանել կոճակ
Software feature Խմբագրել Wikidata
Ենթադասgraphical button, reaction Խմբագրել Wikidata
Կիրառությունըսոցիալական ցանց, Բլոգ, Վեբ-ֆորում, Սոցիալական էջանշում, like Խմբագրել Wikidata
Ստեղծել էVimeo Խմբագրել Wikidata
Արտադրանքlike Խմբագրել Wikidata
Հակառակըdislike button Խմբագրել Wikidata
«Հավանել» (Like) կոճակը ֆեյսբուք սոցիալական կայքում

«Հավանել» կոճակ, կոմունիկացիոն ծրագրային ապահովում, նախատեսված սոցիալական ցանցերի, բլոգերի, ինտերնետ-ֆորումների, սոցիալական ներդիրների սրահների, լրատվական կայքերի համար, որն արտահայտում է մարդու կարծիքը այս կամ այն կոնտենտին։ Այդ դեպքում «Հավանել» կոճակը անհրաժեշտ է վեբ-կայքերի սոցիալիզացման համար. մի օգտատիրոջ հավանած գրառումները տեսանելի են դառնում նրա ընկեր օգտատերերի համար։

Կոճակի այլ անվանումներից են՝ «Կլասս!», «+1» («Պլյուս մեկ»), «Like», «Սորֆ» և այլն։ Խոսակցական լեզվում տվյալ առարկայի մասին դրական կարծիք արտահայտելիս հաճախ օգտագործում են «լայքել» արտահայտությունը, որն առաջացել է «հավանել» բառի անգլիական տարբերակից (Like)[1]։

Որոշ կայքեր օգտագործում են «Չհավանել» կոճակը (կամ այլ կոճակով նույն բովանդակությամբ ու նպատակով), որպեսզի արտահայտեն իրենց բացասական վերաբերմունքը տվյալ գրառման նկատմամբ։

Հաճախ «Հավանել» կոճակն ներառում է նաև կիսվել տվյալ գրառման հետ ֆունկցիան։

Նմանատիպ կոճակի առաջին տարբերակը ստեղծվել է 1998 թվականին Վան դեր Մեերի կողմից։ Նրա կողմից ստեղծված Surfbook սոցիալական կայքում տվյալների փոխանակման մեխանիզմ կար կողմնակի կայքերի հետ և դա կատարվում էր «Հավանել» կոճակի միջոցով[2]։

2010 թվականի ապրիլին այդպիսի կոճակը՝ «Like» անունով, ի հայտ եկավ ֆեյսբուքում[3]։ 2013 թվականի փետրվարին Rembrandt Social Media ընկերությունը՝ Վան դեր Մեերի ժառանգները, դատի էին տվել ամերիկյան կազմակերպությանը 15 տարի վաղեմության կրկնօրինակների իրացման համար[4]։

ՎԿ սոցիալական կայքը սկսեց օգտագործել «Հավանել» կոճակը 2010 թվականի սեպտեմբերից[3][5]։ Կոճակն ունի սրտաձև սիմվոլ։ Օգտատերը կարող է հավանել նկար, տեսագրություն, ձայնագրություն, գրառում։ Ի տարբերություն այլ սոցկայքերի «Հավանել» կոճակը «ՎԿ»-ում միավորված է «Պատմել ընկերներին» (բացվող պատուհանում նշման ձևով) ֆունկցիայի հետ։ Նշելու դեպքում նյութը հայտնվում է տվյալ օգտատիրոջ ու նրան հետևող օգտատերերի նորությունների ժապավենում։ Զարմանալի է, բայց օգտատերերի մեծամասնությունը կոճակն օգտագործում է ոչ թե տվյալ գրառման մասին դրական կարծիք արտահայտելու, այլ հետագայում այդ նյութը գտնելու նպատակով։ Բայց ամբողջ հարցն այն է, որ կոճակը կոչվում է «Հավանել»։ Պետք էր կոճակն անվանել «Ավելացնել որպես ներդիր»։ Սակայն այս դեպքում սոցկայքի վարկանիշն ավելի բարձր է։

Անվտանգության հարցեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ «Հավանել» կոճակը վատ նպատակներով օգտագործվում է գովազդային ընկերությունների կողմից։ Սոցիալական, լրատվական կամ այլ կարգերում նրանք օգտագործում են հավանելու նշանը։ Օգտատերը իր վերաբերմունքն արտահայտելու նպատակով սեղմում է այդ նշանին ու հայտնվում գովազդատուի կայքում։ Նույն մեխանիզմով հնարավոր է սոցկայքերից ստանալ օգտատիրոջ անձնական տվյալները[6][7][8][9][10]։

«Լայք»-ի հուշարձանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտի 25-ին Լիտվայի տուրիզմի նախարարությունը հայտարարեց, որ հանրապետության քաղաքներից մեկում պետք է տեղադրվի լայք սիմվոլի արձանը[11]։ Պաշտոնյաների կարծիքով արձանն իր վրա կկենտրոնացնի օտարերկրացի ճանապարհորդների ուշադրությունը[12]։ Հուշարձանի տեղադրումը պլանավորվում է 2014 թվականի ամռանը[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ ««Լայքել» արտահայտության իմաստը». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 1-ին.
  2. ↑ Կոճակը կրկնօրինակ է պահանջում
  3. 1 2 «Կոճակի ֆեյսբուքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  4. ↑ Before Facebook there was «Surfbook»—now pay up | Ars Technica, February 7, 2013
  5. ↑ «հավանել» կոճակը «ՎԿ»-ում
  6. ↑ «Facebook privacy probed over 'like,' invitations». CBC News. 2010 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  7. ↑ Albanesius, Chloe (2011 թ․ օգոստոսի 19). «German Agencies Banned From Using Facebook, 'Like' Button». PC Magazine. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  8. ↑ Zawinski, Jamie (founder of the Mozilla Foundation) (02011-09-02). «Surprise! Facebook doesn't like privacy countermeasures». JWZ.org. appliedops.net. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  9. ↑ Declan McCullagh (2010 թ․ հունիսի 2). «Facebook 'Like' button draws privacy scrutiny». CNET News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  10. ↑ Roosendaal, Arnold (2010 թ․ նոյեմբերի 30). «Facebook Tracks and Traces Everyone: Like This!». Social Science Research Network (SSRN). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  11. ↑ «Լիտվան ցանկանում է կանգնեցնել "Լայք"-ի հուշարձանը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  12. ↑ Լիտվան ճանապարհորդներին գրավում է «Լայք»-ի հսկայական արձանով
  13. ↑ «արձանը կկանգնեցվի Լիտվայում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.