«Կուրսկ» ատոմային սուզանավի անձնակազմի հուշահամալիր
![]() «Կուրսկ» ատոմային սուզանավի անձնակազմի հուշահամալիրը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2002 |
Բարձրություն | 4,5 մետր |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() |
«Կուրսկ» ատոմային սուզանավի անձնակազմի հուշահամալիր (ռուս.՝ Мемориал экипажу атомного подводного крейсера «Курск»), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը կանգնեցվել է 2000 թվականի օգոստոսի 12-ի աղետից հետո, երբ զորավարժությունների ժամանակ խորտակվեց ռուսական Կ-141 «Կուրսկ» սուզանավը։ Զոհվել են սուզանավում գտնվող բոլոր 118 անձինք։
Կառուցման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը տեղադրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ««Կուրսկ» ատոմային սուզանավի անձնակազմի հիշատակը հավերժացնելու մասին» թիվ 1577 հրամանագրի համաձայն, որը ստորագրվել է 2000 թվականի օգոստոսի 26-ին[1]։
Հուշարձանը պատրաստված է բրոնզից, հեղինակներն են քանդակագործ Լև Եֆիմովիչ Կերբելը և ճարտարապետ Իգոր Նիկոլաևիչ Վոսկրեսենսկին։ Արձանի էսքիզները պատրաստ էին 2001 թվականին, սակայն դժվարություններ էին առաջացել ստեղծման համար անհրաժեշտ միջոցների՝ 50 հազար դոլարի հատկացման ժամանակ[2]. 20 հազարն անհրաժեշտ էր մանրակերտերը պատրաստելու համար, 30 հազարը՝ հուշարձանն իրական չափսերով ձուլելու համար[3]։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2002 թվականի օգոստոսի 12-ին՝ սուզանավը կործանվելու երկրորդ տարելիցի օրը[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]4,5 մետր բարձրությամբ կոթողը կոչվում է «Սգացող նավաստի», այն տեղադրված է Խորհրդային բանակի փողոցում, Զինված ուժերի կենտրոնական թանգարանի մուտքից աջ, մետրոպոլիտենի «Դոստոևսկայա» կայարանի մոտ։ Հուշարձանը պատկերում է ձախ ձեռքին անհովար գդակով նավաստու, որը կիսադարձ նայում է դեպի աջ։ Նավաստու հետևում, աջից, գտնվում է սուզվելուն պատրաստվող սուզանավը, որի ուրվագծերը, չնայած ոճավորմանը, նման են զոհված սուզանավին։ Հուշարձանը կանգնած է ոճավորված Անդրեևյան դրոշի տեսքով պատրաստված հիմքի վրա։
Հուշարձանի պատվանդանին արված է հետևյալ մակագրությունը.
![]() |
Ուսումնամարտական առաջադրանքը կատարելիս զոհված «Կուրսկ» ատոմային սուզանավի անձնակազմի հիշատակին։ | ![]() |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ flot.com // «Об увековечении памяти экипажа атомного подводного крейсера „Курск“»
- ↑ lenta.ru // Минфин не нашел денег на памятник «Курску»
- ↑ utro.ru // МИНФИН РОССИИ НЕ ДАЕТ ДЕНЬГИ НА ПАМЯТНИК «КУРСКУ»
- ↑ rian.ru // В столице состоится открытие памятного знака в честь погибшего экипажа подлодки «Курск»