Թուրքիայի հարձակումը Սիրիական Քուրրդիստանի վրա (2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թուրքիայի հարձակումը Սիրիական Քուրրդիստանի վրա (2019)
Թվական 2019 հոկտեմբերի 9
Վայր {{{վայր}}}
Արդյունք {{{արդյունք}}}

Թուրքիայի հարձակումը Սիրիական Քուրրդիստանի վրա (2019), որը Թուրքիան անվանում է «Խաղաղության աղբյուր» գործողություն (թուրք.՝ Barış Pınarı Harekâtı), Թուրքիայի զինված ուժերի և Սիրիայի հյուսիսում ձևավորված սիրիական զինված ընդդիմության ռազմական գործողությունը։ Գործողության մեկնարկի մասին պաշտոնական հայտարարությունը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 9-ին[1][2][3][4]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիան արդեն շատ վաղուց բարձրաձայնում է իր այն մտադրությունների մասին, որոնք ուղղված են Սիրիայի հյուսիսում ձևավորված քրդական զինված խմբավորումների դեմ գործողությունների իրականացմանը[5]։ «Ձիթենու ճյուղ» գործողության իրականացումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշում էր, որ իրենց նպատակն է ոչնչացնել այն ահաբեկչական միջանցքը, որը ձևավորվել է Թուրքիայի հարավային սահմաններում[6]։ Էրդողանը հաճախ է ասել, որ այդ գործողության իրականացման նպատակն է սահմանի սիրիական մասում ստեղծել անվտանգության գոտի։ Նա նաև նշում էր, որ այդ ամենի իրականացման ճանապարհին միակ խանգարող հանգամանքը Եփրատի արևելյան ափին տեղակայված ամերիկայն զինված ուժերն են, որոնք Իրաքի և Լևանտի իսլամական պետության դեմ պատերազմում օգնում են քրդերին։ Երկարատև բանակցություններից հետո՝ 2019 թվականի օգոստոսին, թուրքերն ու ամերիկացիները պայմանավորվեցին ստեղծել անվտանգ գոտի, սահմանից հեռացնել ծանր զինտեխնիկան և զինակառույցները, ինչպես նաև կազմակերպել համատեղ պարեկություններ[7][8]։ Այդ համաձայնությունից հետո թուրք և ամերիկացի զինյալները մի քանի անգամ համատեղ պարեկություններ իրականացրին[9], բայց թուրքական կողմը դժգոհ մնաց այն բանից հետո, երբ անվտանգության գոտու համատեղ պահպանությունից զատ՝ ամերիկյան կողմն այլևս ոչ մի պայմանավորվածություն չէր պատրաստվում իրագործել[10][11]։ Էրդողանը հայտարարեց, որ եթե ամերիկացիները մինչև սեպտեմբերի վերջ Սիրիայի հյուսիսում չապահովեն անվտանգությունը, ապա ռազմական միջամտությունն անխուսափելի կլինի[12]։

Գործողության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 9-ին՝ պատերազմի մասին պաշտոնական հայտարարությունից հետո, թուրքական զինված ուժերը քուրդ սահմանապահների դեմ ռմբակոծությունների շարք սկսեցին։ Ի պատասխան՝ կրակի տակ ընկան թուրքական սահմանամերձ քաղաքները։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ կան զոհեր և տուժածներ։

Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի զինված ուժերը նոր թափ հաղորդեցին «Խաղաղության աղբյուր» գործողությանը՝ այս անգամ ցամաքային տարբերակով․ այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը[13]։

Հոկտեմբերի 13-ին թուրքական բանակը գրավեց սիրիական Թել Աբյադ քաղաքը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էրդողանը պաշտոնապես հայտարարել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին
  2. «Турция начала военную операцию «Источник мира» в Сирии»։ www.aa.com.tr։ Վերցված է 2019-10-09 
  3. «Турция начала военную операцию в Сирии»։ 2019-10-09։ Վերցված է 2019-10-09 
  4. «Эрдоган объявил о начале турецкой военной операции в Сирии» (ռուսերեն)։ РИА Новости։ 20191009T1613+0300Z։ Վերցված է 2019-10-09 
  5. «Турция намерена как можно скорее войти на территорию Сирии к востоку от Евфрата»։ ТАСС։ Վերցված է 2019-10-09 
  6. Война до последнего курда // Коммерсантъ.
  7. «Общий знаменатель США и Турции по Сирии: зона неочевидной безопасности» (ռուսերեն)։ EADaily։ Վերցված է 2019-10-09 
  8. «Турция и США создают центр по контролю зоны безопасности в Сирии» (ռուսերեն)։ РИА Новости։ 20190813T1737+0300Z։ Վերցված է 2019-10-09 
  9. «Турция и США патрулируют зону безопасности в Сирии с помощью беспилотников» (ռուսերեն)։ РИА Новости։ 20190908T1024+0300Z։ Վերցված է 2019-10-09 
  10. «Эрдоган обвинил США в желании создать зону безопасности в Сирии для коалиции СДС»։ ТАСС։ Վերցված է 2019-10-09 
  11. «Турция упрекнула США в «торможении» создания зоны безопасности в Сирии» (ռուսերեն)։ EADaily։ Վերցված է 2019-10-09 
  12. Эрдоган обвинил США в желании создать зону безопасности в Сирии для коалиции СДС
  13. «Турецкая операция в Сирии: первые сутки «Источника мира»» (ռուսերեն)։ EADaily։ Վերցված է 2019-10-10