Jump to content

Գեղարդ (հիմնադրամ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է «Գեղարդ» հիմնադրամից)
Գեղարդ
Հիմնադրված2023
Իրավ. կարգավիճակգործող
Գլխադասային գրասենյակՄարշալ Բաղրամյան պողոտա 24, Երևան
ՏեղագրությունՀայաստան
տնօրենՌոբերտ Ղազարյան
Վերադաս կազմակերպությունՀՀ ԳԱԱ
Կայքgeghard-saf.am

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային առընթեր գործող հաստատություն, որը զբաղվում է Հայաստանի և նրան հարակից տարածաշրջանի պատմական, քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական և մշակութային ոլորտների գիտական և վերլուծական ուսումնասիրություններով[1][2]։ Հիմնադրվել է 2023 թվականի նոյեմբերին[2]։ Հիմնադրամի նպատակն է գիտական ​​փաստերը հակադրել տարածաշրջանի պատմությունը խեղաթյուրելու քաղաքականությանը և հակահայկական քարոզչությանը[3]։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հիմնվել է 2023 թվականի նոյեմբերի սկզբին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կազմում։ Նոյեմբերի 29-ին ակադեմիայում տեղի է ունեցել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ստեղծմանը նվիրված մամուլի ասուլիս[2]։ Հիմնադրամի ստեղծման նպատակը, հիմնախնդիրները և նախատեսվող գործունեությունը ներկայացրել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը[2]։ Աշոտ Սաղյանը մամուլի ասուլիսում անդրադառնալով նորաստեղծ հիմնադրամի գործունեությանն ու հետագա անելիքներին՝ նշում է, «որ «Գեղարդի» ստեղծման նախադրյալներն առաջացել են դեռ նախորդ տարի, երբ մամուլում գրվեց Ադրբեջանի պաշտոնական նախաձեռնության մասին, ըստ որի՝ հարևան երկրի իշխանությունն ադրբեջանական ակադեմիայի պատմության, արևելագիտության և հնագիտության ինստիտուտներին հանձնարարեց գիտական նախադրյալներ ստեղծել առ այն, թե իբր Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» է»[4]։

Հիմնադրամի նպատակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրամի նպատակներից են՝

  • իրականացնել հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում հասարակության և պետության համար անկախ ու վստահելի փորձագիտական հետազոտություններ և հանրահռչակել դրանց արդյունքները
  • նպաստել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հայագիտության ոլորտում հետազոտությունների առաջանցիկ զարգացմանը
  • բարձրացնել հայագիտական և հասարակագիտական հետազոտությունների արդյունքների թվայնացման և հանրայնացման մակարդակը
  • իրականացնել պետական կառավարման մարմինների գործունեության համար անհրաժեշտ գիտավերլուծական փորձաքննություն
  • իրականացնել պատմական, քաղաքական, տնտեսական, բնապահպանական և այլ թեմաներով հետազոտություններ և ուսումնասիրություններ
  • իրականացնել միջազգային երկկողմ և տարածաշրջանային հետազոտական ծրագրեր
  • հրապարակել առանձին կամ արտերկրի գիտնականների հետ համահեղինակությամբ գիտական հոդվածներ և վերլուծություններ «WoS» և «Scopus» գիտաչափական շտեմարաններում ընդգրկված ժողովածուներում
  • կազմակերպել միջգիտակարգային պարբերական գիտաժողովներ
  • կազմակերպել գիտահանրամատչելի հեռուստառադիոհաղորդումներ, հրապարակել զանգվածային լրատվամիջոցներում հայագիտությունը և հասարակագիտությունը լուսաբանող հոդվածներ
  • զարգացնել հայագիտության և հասարակագիտության բնագավառում միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ հայկական սփյուռքի ներուժի ներգրավմամբ[5][2]։

Հիմնադրամի գործունեությունն իրականացվում է ՀՀ ԳԱԱ նախագահության, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի, գիտավերլուծական կենտրոնների, պետական շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների աշխատանքի զուգակցմամբ[2]։

Գիտաժողովներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Առաքելությունը». «Գեղարդ» հիմնադրամ. Վերցված է 15․08․2024-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ««Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կմիավորի ՀՀ և արտերկրի գիտնականներին՝ հակազդելու հակահայկական քարոզչությանը». aravot.am. 2023 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «ՀՀ-ում ստեղծվել է տարածաշրջանում հակահայկական քարոզչության դեմ պայքարելու գիտական ​​հիմնադրամ». news.am. 2023 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 18-ին. {{cite web}}: zero width space character in |title= at position 83 (օգնություն)
  4. ««Գեղարդ» հիմնադրամը բավականին հավակնոտ նպատակներ ունի․ ԳԱԱ նախագահն ու հիմնադրամի տնօրենը խոսել են ծրագրերի մասին». armenpress.am. 2023 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 16-ին.
  5. ««Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կմիավորի Հայաստանի և արտերկրի գիտնականներին՝ հակազդելու հակահայկական քարոզչությանը գիտական փաստերով». ԳԱԱ. Վերցված է 15․08․2024-ին.