Սանտա Կրոչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
06:49, 22 Ապրիլի 2024 տարբերակ, GeoO (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սանտա Կրոչե
իտալ.՝ Santa Croce
ԵրկիրԻտալիա Իտալիա
Կարգավիճակսեստիերե
Մտնում էՎենետիկ
Սահմանակցում էՍան Պոլո և Կանարեջո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2

Սանտա Կրոչե (իտալ.՝ Santa Croce, թարգմանաբար՝ «Սուրբ Խաչ»), Վենետիկի վեց պատմական թաղամասերից մեկը[1]։ Գտնվում է կենտրոնում՝ Սան Պոլո և Կանարեջո շրջանների միջև։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը փռված է կղզու հյուսիսարևմտյան մասում և կարելի է բաժանել երկու մասի՝ արևելյան և արևմտյան։ Արևելյանում միջնադարյան կառույցներ են, իսկ արևմտյանում՝ ներառյալ գլխավոր նավահանգիստը և Տրոնչետտո կղզին, հիմնականում 20-րդ դարի շինություններ են։

Շրջանի մեջ է մտնում Պիացցալե Ռոման, որտեղ գտնվում է Վենետիկի ավտոբուսի կայարանն ու մեքենաների կայանատեղին. սա քաղաքի միակ տարածքն է, որտեղ թույլատրվում է երթևեկությունը։

Զբոսաշրջային տեսարժան վայրերը հիմնականում գտնվում են շրջանի արևելյան մասում և ներառում են Սան Նիկոլա դա Տոլենտինո, Սան Ջակոմո դել’Օրիո և Սան Զան Դեգոլա եկեղեցիները, Ֆոնդակո դեի Տուրկին, Գործվածքների և զգեստների պատմության թանգարանը, Պալացցո Կորներ դելլա Ռեգինան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Per avere dati aggiornati consulta il Servizio Statistica del Comune di Venezia Արխիվացված 2015-05-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Կրոչե» հոդվածին։