Փիրումաշենի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիրումաշենի եկեղեցի
Փիրումաշենի եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԱրցախ Ասկերանի շրջան, Արցախ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Ներկա վիճակվերանորոգված
Կառուցման սկիզբ17-րդ դար
Առաջին հիշատակում12-ին դար

Փիրումաշենի եկեղեցի[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք:

Պատմություն

Եկեղեցու բուն պատմական անվանում հայտնի չէ։ Ըստ որոշ հիշատակումների՝ գյուղի հիմնադրումից մոտ 2 դար հետո կառուցվել է Փիրումաշենի եկեղեցին։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում չի վնասվել:

Ճարտարապետություն

Եկեղեցին միանավ թաղածածկ սրահ է, արևելյան կիսաշրջան աբսիդով և կից ավանդատներով: Շքամուտքը քանդակազարդ է, իրականացված սպիտակ կրաքարի և սև ավազաքարի սրբատաշ խոշոր բլոկների համադրությամբ: Բացառված չէ, որ այն վերակառուցվել է տեղում եղած ավելի վաղ` 12-13-րդ դարի հիմքի վրա՝ նկատի ունենալով պատերի մեջ ագուցված 12-13-րդ դարերի տապանաքարերն ու խաչքարերը: 2012-2014 թվականներին եկեղեցին ամբողջությամբ վերականգնվել է: Եկեղեցու պատի մեջ ագուցված է միանման հորինվածքով բազմաթիվ խաչքարեր, որից 9-ը՝ արձանագիր։

Ծանոթագրություններ