Ասխաթանի խաչքար (Մայր Աթոռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասխաթանի խաչքար
Ասխաթանի խաչքար
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն
ՏարածաշրջանՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ՝ քանդակազարդ երեսով դեպի հարավ, ձախից ութերորդը:
Սկզբնական տեղադրությունԿոտայքի մարզի Գեղարդ գյուղից 12կմ հյուսիսարևելյան ուղղության վրա գտնվող՝ Գողթ գետի աջ ափին, Գեղարդի վանքում։
Ներկա տեղադրությունՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ՝ քանդակազարդ երեսով դեպի հարավ, ձախից ութերորդը:
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Ասխաթանին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է:
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուներն են Յեսմկանն ու Պապերը:
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1216 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ:
 Khatchkars in Etchmiadzin Վիքիպահեստում

Ասխաթանի խաչքար, գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ՝ քանդակազարդ երեսով դեպի հարավ, ձախից ութերորդը: Հաշվառված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.7)[1]։

Տեղադրություն

Մայր Աթոռի հյուսիսային պարսպապատի մոտ կանգնեցված խաչքարերից ձախից չորրորդն է: Նախկինում գտնվում էր Կոտայքի մարզի Գեղարդ գյուղից 12կմ հյուսիսարևելյան ուղղության վրա գտնվող՝ Գողթ գետի աջ ափին, Գեղարդի վանքում։

Նկարագրություն

Մայր աթոռում կրկնօրինակն է: Քիվը հարդարված է երեք խաչաքանդակներով, իսկ կենտրոնում՝ Քրիստոսի խաչելությունը, պատկերված Գողգոթայի բլուրը ներկայացնող քանդակազարդ պատվանդանին:

Վիմական արձանագրություն

Խաչքարի աջ կողմում առկա է 9 տող վիմական արձանագրություն[2][3].

  1. [Ա]ՍԽԱԹ
  2. [Ա]ՆԱ Ե
  3. ԽԱՉՍ
  4. ՅԵՍԱՄ
  5. ԿԱՆՆ
  6. ԵՒ ՊԱՊ
  7. ԵՐՈՅՆ
  8. ՈԿԵ. (1216) Թ[ՎԻՆ]
  9. ՅԻՇ[ԵՑԷՔ]

Համաձայն արձանագրության՝ Յեսմկանն ու Պապերը խաչքարը կանգնեցրել են Ասխաթանի հոգու փրկության համար: Խաչքարը կանգնեցվել է 1216 թվականին:

Այլ տեղեկատվություն

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  3. Ս. Սաղումյան, Վիմագիր մասունքներ, էջ 108-109:
  4. Գարեգին արք. Յովսէփեան, Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ, հատոր Գ., Նիւ Եորք, 1942/3, էջ 42, Յաւելուած Ա. 69: