Ամիրշատի խաչքար (Անգեղակոթ)
Ամիրշատի խաչքար | |
Երկիր | Հայաստանի Հանրապետություն |
Տարածաշրջան | Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արևմուտք, Անգեղակոթ - Շաղատ ճանապարհից աջ՝ Սուրբ Վարդան եկեղեցու գավթի պատին հենած: |
Սկզբնական տեղադրություն | Խաչքարը հենած է Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արևմուտք, Անգեղակոթ - Շաղատ ճանապարհից աջ՝ Սուրբ Վարդան եկեղեցու գավթի պատին: |
Ներկա տեղադրություն | Խաչքարը հենած է Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արևմուտք, Անգեղակոթ - Շաղատ ճանապարհից աջ՝ Սուրբ Վարդան եկեղեցու գավթի պատին: |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Ամիրշատին։ |
Խաչագործ | Խաչքագործն անհայտ է: |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուն Աղուբն է: |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1300 թվական |
Երկարություն | 65 սմ |
Բարձրություն | 150 սմ |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ: |
Վայր | Գավիթ |
Saint Vardan in Angeghakot Վիքիպահեստում |
Ամիրշատի խաչքար, գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արևմուտք, Անգեղակոթ - Շաղատ ճանապարհից աջ՝ Սուրբ Վարդան եկեղեցու գավթի պատին հենած: Հաշվառված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (9.13/18.1.3)[1]։
Տեղադրություն
Խաչքարը հենած է Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արևմուտք, Անգեղակոթ - Շաղատ ճանապարհից աջ՝ Սուրբ Վարդան եկեղեցու գավթի պատին: Չունի պատվանդան:
Նկարագրություն
Ընդհանուր չափերն են 150 x 65 սմ։
Կենտրոնում պատկերված է ուղղաձիգ, ոճավորված հիմնախաչը, որի ծայրերն ավարտվում են եռաբողբոջներով: Կենտրոնական խաչը առնված է սլաքաձև կամարով պսակվող խաչախորանի մեջ: Վերին խաչաթևի երկու կողմերում քանդակված են խաղողի ողկույզներ, իսկ խաչատակին` ձեռքերի հավելումով արված արմավազարդ: Ստորին խաչաթրի երկու կողմերում արված են մեկական փոքր խաչաքանդակներ: Խաչախորանի վերին` աջ մասում քանդակված է շրջանի մեջ առնված հավասարաթև խաչ, իսկ ձախ մասում` մանրաքանդակ վարդյակի օրինակ: Խաչքարի քիվն ամբողջությամբ պատված է հյուսածո զարդագոտիով[2]։
Վիմական արձանագրություն
Խաչքարը ունի 3 տող վիմական արձանագրություն՝ շրջանակին և ստորին հատվածում[3]․
- ԷՍ ԱՂՈՒԲ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԱՉՍ ԵՂԲԱԻՐ ԻՄՈՅ
- ԱՄԻՐՇԱՏԻ ՅԻՇԵՑԷՔ Ի ՔՍ.
- ԹՎԻՍ :ԶԽԹ:
Համաձայն արձանագրության՝ խաչքարը պատվիրել է Աղուբը, ի հիշատակ իր եղբորը՝ Ամիրշատին։ Խաչքարը կանգնեցված է 1300 թվականին:
Տես նաև
- Անգեղակոթ
- Հունանի խաչքար (Անգեղակոթ)
- Խոցադեղի խաչքար (Անգեղակոթ)
- 12-13-րդ դարերի խաչքար (Սուրբ Վարդան, Անգեղակոթ)
Ծանոթագրություններ
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ալեքսանյան, Տիգրան (2019) Անգեղակոթի Ս. Վարդան եկեղեցին հնագիտական հետազոտությունների լույսի ներքո. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, ՀԶ (Ժ). pp. 59-74. ISSN 1829-4243
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիրշատի խաչքար (Անգեղակոթ)» հոդվածին։ |