Գրիգոր Խաղբակյանի խաչքար (Մայր Աթոռ)
Գրիգոր Խաղբակյանի խաչքար | |
Երկիր | Հայաստանի Հանրապետություն |
Տարածաշրջան | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևմտյան կողմում՝ «Դուռն Տրդատայ» հուշարձանից աջ՝ բարձր պատվանդանին։ |
Սկզբնական տեղադրություն | Կանգնեցված է եղել Արարատի մարզում` Գառնի գյուղից մոտ 14 կմ հարավարևելյան ուղղությամբ գտնվող Իմիրզեկ գյուղատեղիում։ Աղջոց Սուրբ Ստեփանոս վանքից հարավ` Արջաձոր կամ Այիդարասի կոչված ձորակի վերին մասում, մինչև 1905 թվական հայ–թուրքական ընդհարումները կանգնած է եղել ավելի քան 6 մ բարձրություն ունեցող այս խաչքարը։ Հետագայում ցած է ընկել ու կոտրվել: |
Ներկա տեղադրություն | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևմտյան կողմում՝ «Դուռն Տրդատայ» հուշարձանից աջ՝ բարձր պատվանդանին։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Գրիգոր Խաղբակյանին։ |
Խաչագործ | Խաչքագործ վարպետը Ավելին է: |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուներն են Գրիգոր Խաղբակյանի կինը՝ Զազա իշխանուհին: |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1233 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ: |
Վայր | Էջմիածնի Մայր Տաճար |
1233 khatchkar in Vagharshapat Վիքիպահեստում |
Գրիգոր Խաղբակյանի խաչքար, գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևմտյան կողմում՝ «Դուռն Տրդատայ» հուշարձանից աջ՝ բարձր պատվանդանին։ Հաշվառված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.8)[1]։
Տեղադրություն
Խաչքարը կանգնեցված է Մայր Աթոռի արևմտյան կողմում՝ «Դուռն Տրդատայ» հուշարձանից աջ՝ բարձր պատվանդանին։ Նախկինում գտնվել է Արարատի մարզում` Գառնի գյուղից մոտ 14 կմ հարավարևելյան ուղղությամբ գտնվող Իմիրզեկ գյուղատեղիում։ Աղջոց Սուրբ Ստեփանոս վանքից հարավ` Արջաձոր կամ Այիդարասի կոչված ձորակի վերին մասում։
Քանդակ
Պատկերաքանդակների հոգևոր և աշխարհիկ ոլորտներն ամբողջացնում են քիվից ներքև պատկերված Պետրոս առաքյալի ու Հովհաննես ավետարանչի, իսկ ստորին մասում` սպառազեն Գրիգոր Խաղբակյան իշխանի բարձրաքանդակները:
Վիմական արձանագրություն
Խաչքարն ունի 3 տարբեր վիմական արձանագրություններ[2]։ Խաչքարը բաժանված է երկու մասի, որի հետևանքով ընդարձակ արձանագրության միջնամասում մի փոքր հատված վնասված է:
Արձանագրություն 1
Քիվի կենտրոնական մասում փորագրված է Քրիստոսին վերագրվող հանրահայտ դարձվածքը, 1 տող.
- ԵՍ ԵՄ ԼՈՒՍ ԱՇԽԱՐՀԻ
Արձանագրություն 2
Խաչքարի պատվանդանին, 1 տող.
- ԹՈՒ [ԻՆ] ՈՁԲ. (1233), ԳՐԻԳՈՐ`ՈՐԴԻ ԽԱՂԲԱԿԱ
Համաձայն խաչքարի արձանագրության` խաչքարը կանգնեցվել է ի հիշատակ Խաղբակի որդի Գրիգորի։ Կանգնեցվել է 1233 թվականին։
Արձանագրություն 3
Հիմնական և ընդարձակ արձանագրությունը փորագրված է խաչքարի թիկունքին` 12 տող: Թեպետ կոտրվածքի հետևանքով կան որոշ եղծված գրեր, այդուհանդերձ տառամնացորդներից և ըստ բովանդակության այն վերծանվում է այսպես.
- ԱՅՍ ՆՇԱՆ ԿԵՆԱՑ ԿԱՆԳՆ
- ԵԱԼ Ի ՓՐԿՈՒԹԻ[ՒՆ] ՀԶԱՒՐ ԶԱՒՐԱԿԱՆԻ ՔԻ ԳՐԻ
- ԳՈՐ ԻՇԽԱՆԻ`ՈՐԴՈ ԽԱՂԲԱԿԱ, ՈՐ ԲԱԶՈՒՄ Ա
- [ՐՈՒ]ԹԻ[ՒՆ], ՔԱՋՈՒԹԻ[ՒՆ]ՑՈՒՑԵԱԼ ԸՆԴԴԷՄ ԹՇՆ
- [ԱՄԵԱՑ] ԱՉԻ ՔԻ ԵՒ ՅԵՏՈՅ ԸՄԲՌՆԵԱԼ Ի ԳԱ
- [ՆՁԱԿ ՇԱ]ՀԱՍՏԱՆ, ԱՐԵԱՄԲ ՊՍԱԿԵ[Ա]Ց
- [ԶԿԵԱՆՍ ԻՒՐ ԲԱ]ԶՈՒՄ ՏՈՒԺԻՑՆ, ՈՐՔ ԵՐԿՐ
- ՊԱ[ԳԷՔ ՀԱՆԴԵՐՁԵԼ]ՈՅՆ Ի ՎԵՐԱ ԽԱՉ
- ԻՍ ՅԻՇԵՑԷՔ ԶՄԵ[Ծ ԻՇԽԱ]Ն ԳՐ
- ԻԳՈՐ ԵՒ ԶԶԱԶ[ԱՅ]Ն ԱՄՈՒՍԻՆ [ՆՈՐԱ], ՈՐ ԶԽԱՉՍ ԿԱՆԳՆԵԱՑ ԵՒ ԶՎԱՍ[ԱԿ]
- ՈՐԴԻ ՆՈՐԻՆ ԳՐԻԳՈՐՈ, ԱԲԷԼ
Համաձայն խաչքարի արձանագրության` այն կանգնեցրել է Գրիգոր Խաղբակյան իշխանի կին Զազա իշխանուհին` ամուսնու հիշատակը հավերժացնելու նպատակով։ Վերջինս մասնակցելով ղփչաղների դեմ մղվող Գանձակի պատերազմին, ձերբակալվել է և տևական զրկանքներից հետո հոգին ավանդեց[3]: Արձանագրությունում նշվում է նաև Գրիգորի որդի Վասակը։ Կանգնեցվել է 1233 թվականին։ Խաչքագործ վարպետն է Աբելը[4]։
Այլ տեղեկատվություն
- Այժմ հանվել է տեղում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով:
- Մինչև 1905 թվական հայ–թուրքական ընդհարումները կանգնած է եղել ավելի քան 2 մ բարձրություն ունեցող այս խաչքարը։ Հետագայում ցած է ընկել ու կոտրվել:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
- ↑ Գարեգին արք․ Հովսեփյան, Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մասն առաջին, Վաղարշապատ, 1928 թվական, էջ 64, 81
- ↑ Գ․ Կարախանյան, Միջնադարյան կենցաղային քանդակներ, «Գիտություն և տեխնիկա», 1975 թվական, 11 (147), էջ 19
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Խաղբակյանի խաչքար (Մայր Աթոռ)» հոդվածին։ |