Համլետ Նահատակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Համազասպի Նահատակյան (Հ.Նահատակյան)
Համլետ Նահատակյան
Ծնվել է1938 թ.սեպտեմբեր 16
ԾննդավայրԱխալքալաք, Դիլիսկա
Մասնագիտությունմանկավարժ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զավակներմեկ դուստր, երկու որդի
 Hamlet Nahatakyan Վիքիպահեստում

Համլետ Համազասպի Նահատակյան (1938, սեպտեմբերի 16, Ախալքալաք), մանկավարժ, Հայկական ՍՍՀ վաստակավոր ուսուցիչ, Ներսիսյան վարժարանի հիմնադիր, Արցախյան պատերազմի մասնակից։

Կենսագրություն

Ծնվել է 1938 թվականի սեպտեմբերի 16-ին Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում՝ մանկավարժի ընտանիքում։ Փոքր տարիքից զրկվել է ծնողներից։

Նախնական կրթությունը ստացել է Դիլիսկա գյուղում, այնուհետև կրթությունը շարունակել է Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում։

1960 թվականին ընդունվել և սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1962-1970 թվականներին աշխատել է Դիլիսկայի դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1970 թվականին տեղափոխվել է Հայաստան և մինչև 1991 թվականը աշխատել է Էջմիածնի շրջանի Հայթաղ գյուղի դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։

1983 թվականին ստացել է մեթոդիստ ուսուցչի կոչում։ 1987 թվականին Հայկական ՍՍՀ վաստակավոր ուսուցչի կոչում է ստացել։

1983-1991 թվականները ղեկավարել է Հանրապետական առաջավոր փորձի դպրոցը, որտեղ ամեն շաբաթ դասալսումների էին գալիս բազմաթիվ ուսուցիչներ Երևան քաղաքից և հանրապետության տարբեր շրջաններից։ 1991 թվականին Էջմիածնում հիմնադրել է Վաղարշապատի Ներսիսյան վարժարանը[1], որը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ավանդույթների շարունակությունն է։ Հ. Նահատակյանը որպես վարժարանի տնօրեն աշխատել է 1991 թվականից մինչև 2008 թվականը[2]։

Հ. Նահատակյանը ունի մեկ դուստր և երկու որդի։

1988 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի ազատագրական պատերազմին:

Առաջին ջոկատներն է տարել Արցախ Էջմիածնից և, տեղավորվելով Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղում, կռվել է մինչև պատերազմի վերջը։

Եղել է ՀՀՇ Էջմիածնի նախագահը մինչև 1998 թվականը։ Բազմիցս ելույթներ է ունեցել Ազատության հրապարակում՝ 1988 -1994 թվականներին։ ՀՀ Պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի հանձնարությամբ անընդհատ Ախալքալաքից զենք ու զինամթերք է տեղափոխել Արցախ, որի մասին Մոսկվայից հաղորդումներ էին հնչում։ Նահատակյանի ջոկատից են եղել գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Գագիկ Մելքոնյանը և շատ ուրիշներ։ Էջմիածնից մասնակցող կամավորների թիվը հասնում էր մինչև 630 –ի։ 1991-1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։

Ստեղծագործական կյանք

Գրիգոր Նարեկացու դատավարությունը

Նահատակյանը գրել է բազմաթիվ հոդվածներ, որոնք տպագրվել են տարբեր թերթերում, ամսագրերում, որոնք հիմնականում վերաբերվում եմ հայոց լեզվի ուսուցմանը, ինչպես նաև առանձին գրողներին. Օրինակ՝ «Ագաթանգեղոսը 4-րդ դարի պատմիչ է», «Նախամաշտոցյան հայ գրի ու գրականության մասին», «Անցնել ազատ տողադարձի» և այլն։ Ունի գիտական հոդվածներ՝ «Նախալեզվական մտածողություն», «Թալես Միլեթացի» (625 – 547 մ.թ.ա.), առանձին գիրք՝ «Գրիգոր Նարեկացու դատավարությունը» (2011թ.) և այլն։

Ծանոթագրություններ