Ժիրարդելլիի հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
անգլ.՝ Ghirardelli Square
Ժիրարդելլիի հրապարակ
Շատրվան Ժիրարդելլիի հրապարակում
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՍան Ֆրանցիսկո
ՎայրՖիշերմանս Վորֆ
Ստեղծում1964[2]
Ժառանգության կարգավիճակԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ և Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից
Կայքghirardellisq.com(անգլ.)
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Ժիրարդելլիի հրապարակ (անգլ.՝ Ghirardelli Square), հանրային հայտնի հրապարակ է` խանութներով և ռեստորաններով, ինչպես նաև 5-աստղանի հյուրանոց Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո Մարինա շրջանում: Տարածքի մի մասը ցուցակագրվել է պատմական վայրերի ազգային գրանցման մատյանում 1982 թվականին՝ որպես Պիոներ Վուլն Միլս և Դ. Ժիրարդելլի Քամփնի։

Ժամանակին հրապարակն ուներ ավելի քան 40 մասնագիտացված խանութներ և ռեստորաններ: Նշանավոր խանութներից և ռեստորաններից մի քանիսը մինչ օրս գործում են հրապարակում:

Պատմություն

1893 թվականին Դոմենիկո Ժիրարդելլին գնեց ամբողջ քաղաքային թաղամասը, նպատակով՝ վերածելու շոկոլադի գործարանի ընկերության արտադրամասի։ 1960-ական թվականների սկզբին Ժիրարդելլի շոկոլադի ընկերությունը գնվեց Գոլդեն Գրեյն մակարոնի ընկերության կողմից, որը տեղափոխեց արտադրամասերը Սան Լեանարդոյից դուրս և հրապարակը հանեց աճուրդի։ 1962 թվականին Սան Ֆրանցիսկոյից Վիլյամ Մ․Ռոտ և իր մայրը Լուրլին Մեթսոն Ռոտ գնեցին հողատարածքը կանխելու համար հրապարակի վերածումը բնակաելի տարածքի։Ռոտերը վարձեց լանդշաֆտային ճարտարապետ Լաուրենս Հելպրինին[3] և Վուրստերի ֆիրման, Բերնարդին և Էմոնսին հրապարակը և իր պատմական աղյուսային կառուցվածքը ամբողջական ռեստորանների և առևտրի համալիրի[4], փոխակերպելու համար՝ Միացյալ Նահանգների առևտրային կենտրոնի առաջին խոշոր նախագիծը։ Այն բացվել է 1964 թվականին։ 1965 թվականին Բենժամին Թոմփսոնը և Ասոսեյթս վերանորոգեցին Քլոք Թաուերի ներքնահարկը, պահպանելով գոյություն ունեցող ճարտապետական տարերը Դիզայն Ռիսրչ խանութի համար[5]։ Քլոք Թաուեր-ի ներքնահարկերում այժմ գտնվում է Ժիրարդելլի հրապարակի գլխավոր շոկոլադի խանութը։ Ապագա սերունդների և Ժիրարդելիի հրապարակը պահպանելու համար Պիոներ Վուլն Միլսը և Դ. Ժիրարդելլի Քամփնին ընդգրկվեցին 1982 թվականի պատմական վայրերի ազգային գրանցման մատյանում[6]։

2008 թվականին նախկին ժամացույցի աշտարակի շենքի մի մասը բացվեց՝ որպես Ֆեյրմոնթ Հերիթեյջ Փլեյս հյուրանոց: Հյուրանոցը բաղկացած է 53 բնակավայրի ոճով սենյակներից, որոնք տարածված են չորս հարկերում և առաջարկում է մասնակի սեփականության իրավունք բոլոր 53 սենյակներում: Սա Ֆիշերմենս Վարֆ - ի տարածքում գտնվող այն քիչ 5 աստղանի հյուրանոցներից մեկն է:

Հրապարակի գործող խանութներ

  • Bank of America
  • Compass
  • Broadway Coffee
  • Culinary Artistas
  • Elizabeth W.
  • Ghirardelli Chocolate Manufact
  • Ghirardelli Chocolate On The Go!
  • Ghirardelli Chocolate Marketplace
  • Gigi & Rose
  • Gigi & Rose Children
  • Imperial Parking, LLC
  • Jackson & Polk
  • Lola of North Beach
  • Marina Morrison
  • Mashka Jewelry
  • McCormick & Kuleto's
  • Palette
  • Peekadoodle Kids Club
  • Pico
  • San Francisco Brewing Company
  • Subpar Mini Golf + Arcade
  • Succulence
  • The Cheese School
  • The Pub
  • Unlimited Biking
  • Vom Fass
  • Wattle Creek Winery
  • Yap Designs

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://www.ghirardellisq.com/history
  3. «Lawrence Halprin, who has died aged 93, was an American architect responsible for transforming the centre of San Francisco by remodelling its main street as well as a former chocolate factory at Ghirardelli Square overlooking the city's famous bay». The Telegraph. 2009-12-10. Վերցված է 2009-12-20-ին.
  4. Ghirardelli Square
  5. Janet Levy, "Design Research: Marketing 'Good design' in the 50s, 60s, and 70s", Master of Arts thesis at Parsons The New School for Design, 2004. Chapter 1, p. 15
  6. List of San Francisco Designated Landmarks, No. 30