Jump to content

Կամո (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կամո
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներՀաջինազար
Մակերես24.2 կմ²
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1545[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Կամո (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Կամո (Շիրակի մարզ) (Հայաստան)

Կամո, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 9 կմ հյուսիս-արևելք։

Պատմություն

Կամո գյուղը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում։ Այն հիմնվել է 1772 թվականին և անվանվել է Հաջինազար, այնուհետև 1935 թվականին վերանվանվել է Կամո։ Համայնքում առկա է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված կամոցիներին նվիրված հուշարձան կոթող։

Աշխարհագրական  դիրք

Գյուղը իր  աշխարհագրական  դիրքով`  նախալեռնային  է  ծովի  մակերևույթից  միջին  բարձրությունը  1660մ:  Մարզկենտրոնից  հեռավորությունը  13 կմ է:

Կլիման

 Միջ. տարեկան, ինչպես  նաև  ամենաբարձր  և  ամենացածր  ջերմաստիճանը  տատնվում  է  -25C +25C: Ամռանը  լինում  են  ուժեղ  քամիներ  և  հաճախակի  երաշտներ:

Բնակչություն

Բնակչության  հիմնական  մասի  արմատները` արչմտյան Հայաստանից  գաղթածներ  են, որոնք  գաղթել  են  Մուշ  գավառից` 1772 թ-ին:

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 414 1422 1290 1489 1334 1375 1283 1519 1519

Կամոյում բնակչության հիմնական զբաղմունքը հանդիսանում են դաշտավարությունը անասնապահությունը:

Պատմամշակութային կառույցներ

Կամոյում է գտնվում 1878 թ.-ին կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու փլատակները։ Գյուղից հարավ գտնվում է «Խոռոչավեր» (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ. - մ.թ. III դար) բնակատեղին, III դար համանուն դամբարանադաշտով և “Արե” գյուղատեղին (մ.թ.ա. IV դար - մ.թ. X դար)։

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

http://shirak-agro.am/index.php?id=4134#.WQoGnlXyjIU