Առաջին դեմք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին դեմք
Առաջին Դեմք
Պատկեր:Առաջին դեմք.jpg
Երկիր Հայաստան
ԺանրԿատակերգություն
Թվական2016
Լեզուհայերեն
ՌեժիսորՀրանտ Երիցկինյան
Սցենարի հեղինակՆարեկ Մարգարյան, Սերգեյ Սարգսյան
ԴերակատարներԱրամ MP3, Աննա Սարգսյան, Դավիթ Թադևոսյան, Արա Դեղտրիկյան, Սաթի Ջանիբեկյան, Նարեկ Մարգարյան, Սերգեյ Սարգսյան
Տևողություն110 րոպե

«Առաջին դեմք», ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի կատակերգական ֆիլմը։ Նկարահանվել է 2016 թվականին Հայաստանում։ Ֆիլմի տևողությունը 110 րոպե է։

Ֆիլմի սցենարի հեղինակներն են «ԱրմՔոմեդի» քաղաքաերգիծական հաղորդման վարողներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, որոնք նաև մարմնավորում են նախագահի մամլո խոսնակների դերերը[1]։

Սյուժե

Ֆիլմի գլխավոր հերոսը կրթությամբ լրագրող Գրիգոր Աստվածատրյանն է, որն աշխատում է որպես բարմեն, սակայն սիրելիի՝ մանկաբույժ և բնապահպան Լիլիթի խնդրանքով ռեպորտաժ է նկարում ակտիվիստների մասին։ Նա սիրում է բողոքել ամեն ինչից և մեղադրել շրջապատողներին։ Մի օր նա արթնանում է Հայաստանի նախագահի պաշտոնում և հնարավորություն ստանում իրագործելու իր բոլոր մտահղացումները, բայց նաև կորցնում է իր սիրելիին[2]։

Որոշումների իրագործման ճանապարհին Գրիգորը պետք է կրկին գրավի սիրելիի սիրտը և բացահայտի դավադրությունը[1][3]։

Ֆիլմի մասին

Արամ MP3-ն, որը մարմնավորում է գլխավոր հերոս Գրիգորին, ֆիլմի մասին ասել է․

Վերջում հերոսը հասկանում է, որ ամեն մեկը պետք է զբաղվի իր աշխատանքով: Այսինքն` անի այն, ինչ կարող է[4]։

Գլխավոր հերոսուհի Աննա Գրիգորյանը նշել է․

Ֆիլմը դիտելուց հետո շատ տղամարդիկ կհասկանան, որ կնոջը քիչ բան է պետք, որպեսզի նրա հետ անկեղծ լինեն և չխաբեն: Սերը ամենակարևորն է: Պետք է պայքարել և անպայման հասնել սիրելի էակին[4]։

Դերասանական կազմ և կերպարներ

  • Արամ MP3 - Գրիգոր Աստվածատրյան՝ լրագրող
  • Աննա Սարգսյան - Լիլիթ՝ մանկաբույժ, բնապահպան, Գրիգորի սիրելին
  • Դավիթ Թադևոսյան - Հովսեփ
  • Արա Դեղտրիկյան - անվտանգության պետ
  • Սաթի Ջանիբեկյան - մանկաբույժ՝ Լիլիթի մոտիկ ընկերուհին
  • Նարեկ Մարգարյան - Աստվածատրյանի մամլո խոսնակ
  • Սերգեյ Սարգսյան - Աստվածատրյանի մամլո խոսնակ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Առաջին Դեմք». www.cinemania.am. Վերցված է 2019-03-05-ին.
  2. «ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔ». Հայաստան կինոթատրոն. Վերցված է 2019-03-05-ին.
  3. «Առաջին դեմք». Tomsarkgh.am (անգլերեն). Վերցված է 2019-03-05-ին.
  4. 4,0 4,1 «Երբ լրագրողը դառնում է նախագահ. «Առաջին դեմք» ֆիլմը հայկական կինովարձույթում է». armenpress.am. Վերցված է 2019-03-05-ին.

Արտաքին հղումներ