Ծնկոսկրի կոտրվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծնկոսկրի կոտրվածք
Ծնկոսկրի կոտրվածք․ կողմնային պատկեր
ՏեսակԿայուն, համակցված, բեկորային, բաց[1]
ՊատճառԾնկան առաջային հատվածի վնասվածք[1]
Հիվանդության ախտանշաններՑավ, այտուցվածություն, կապտուկներ ծնկան առաջային հատվածում[1]
Բժշկական մասնագիտությունՕրթոպեդիա
ՀՄԴ-9822
ՀՄԴ-10S82.0
ԱխտորոշումԱխտանիշներ և ռենտգեն հետազոտություն[2]
Տարբերակիչ ախտորոշումԵրկմաս ծնկոսկր[2]
ԲուժումԳիպսակապ, շինավորում, վիրաբուժական[3]
ԲարդություններԱզդրի, ոլոքի կամ ծնկան կապանների վնասում[3]
 Fractures of the human patella Վիքիպահեստում

Ծնկոսկրի կոտրվածք, ախտանիշներն են ցավը, այտուցը և արյունազեղումը ծնկան շրջանում[1]։ Տուժածը չի կարողանում քայլել[1]։ Բարդություններից են ոլոքի, ազդրոսկրի և ծնկան կապանների վնասվածքները[3]։

Կոտրվածքն առաջանում է ուժեղ հարվածից ծնկան առաջային հատվածին կամ ծնկան վրա ընկնելու հետևանքով[1]։ Երբեմն ծնկոսկրի կոտրվածք կարող է առաջանալ ազդրի մկանների կտրուկ կծկումից[1]։ Ախտորոշումը հաստատվում է ռենտգեն հետազոտությամբ[2]։ Երեխաների մոտ անհրաժեշտության դեպքում կատարում են ՄՌՇ հետազոտություն[2]։

Բուժումը իրականացվում է կամ վիրահատական կամ առանց վիրահատական եղանակների, կախված կոտրվածքի տեսակից[3]։ Առանց տեղաշարժի կոտրվածքները հիմնականում բուժվում են գիպսակապով[3]։ Երբեմն տեղաշարժով կոտրվածքները հնարավոր է բուժել գիպսակապով, եթե տուժածը կարողանում է ինքնուրույն շարժել ոտքը[3]։ Վերջույթը երեք շաբաթով անշարժացվում է ուղիղ դիրքում[3]։ Կոտրվածքի այլ տեսակներ հիմնականում պահանջում են վիրահատական բուժում[3][4]։

Ծնկոսկրի կոտրվածքը ամբողջ կոտրվածքների ընդամենը 1%-ն է կազմում[2]։ Ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ[2]։ Հիմնականում տուժում են միջին տարիքի անձիք[2]։ Բուժման ելքը բարեհաջող է[3]։

Ախտորոշում

Ծնկոսկրի ուղղահայաց կոտրվածք․ կոտրվածքի գիծը նշված է սլաքով

Ախտորոշումը հիմնվում է ախտանիշների և ռենտգեն հետազոտության վրա[2]։ Երեխաների դեպքում հնարավոր է նաև ՄՌՇ հետազոտություն[2]։

Բուժում

Կախված կոտրվածքի տեսակից բուժումը իրականացվում է վիրահատական կամ ոչ վիրահատական եղանակներով[3]։

Պահպանողական բուժում

Առանց տեղաշարժի կոտրվածքների դեպքում հիմնականում դրվում է գիպսակապ[3]։ Երբեմն տեղաշարժով կոտրվածքները հնարավոր է բուժել գիպսակապով, եթե տուժածը կարողանում է ինքնուրույն շարժել ոտքը[3]։ Վերջույթը երեք շաբաթով անշարժացվում է ուղիղ դիրքում[3]։

Վիրահատական բուժում

Բեկորային կոտրվածքի ժամանակ կատարվում է ծնկոսկրի ամբողջական հեռացում։ Մասնակիի դեպքում հեռացվում է ծնկոսկրից մի հատված կապանների ու ջլերի հետ միասին կամ առանց դրանց։ Կատարվում է նաև ձգումային եղանակով բուժում, ոսկրաբեկորների միացման համար(երկբեկոր կոտրվածքների դեպքում)։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Patellar (Kneecap) Fractures». OrthoInfo - AAOS. January 2017. Արխիվացված է օրիգինալից 16 October 2017-ին. Վերցված է 16 October 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Abbasi, David. «Patella Fracture - Trauma». Orthobullets.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 17 October 2017-ին. Վերցված է 16 October 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Kakazu, R; Archdeacon, MT (January 2016). «Surgical Management of Patellar Fractures». The Orthopedic clinics of North America. 47 (1): 77–83. doi:10.1016/j.ocl.2015.08.010. PMID 26614923.
  4. Melvin, JS; Mehta, S (April 2011). «Patellar fractures in adults». The Journal of the American Academy of Orthopaedic Surgeons. 19 (4): 198–207. PMID 21464213.

Արտաքին հղումներ

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ

Կաղապար:Fractures