Մայակովսկու հրապարակ (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ռուս.՝ Площадь Маяковского
Մայակովսկու հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Նախկին անվանումներՁկան,
Եկատերինայի,
Ձկան շուկայի
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Մայակովսկու հրապարակ (ռուս.՝ Площадь Маяковского), հրապարակ ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Հրապարակի գերակշիռ մասը զբաղեցնում են Հարավային դաշնային համալսարանի Ինժեներա-տեխնոլոգիական ակադեմիայի մասնաշենքերը, պուրակները և մարզահրապարակները։

Աշխարհագրություն

Մայակովսկու հրապարակը սահմանափակվում է Էնգելսի փողոցով (Ռադիոինստիտուտի «Գ» մասնաշենք), Նեկրասովի նրբանցքով (Ռադիոինստիտուտի «Դ» մասնաշենք), Շևչենկոյի փողոցով և Դոբրոլյուբովի նրբանցքով։ «Հրապարակ» անվանումը մնացել է դեռևս XIX դարից. այսօր այն հրապարակի տեսք չունի, և կառուցապատված է Ինժեներա-տեխնոլոգիական ակադեմիայի մասնաշենքերով[1]։

Պատմություն

Այս հրապարակի ձևավորումը տեղի է ունեցել 1780-1790 թվականներին[2] և նախատեսված էր ձկան մեծածախ առևտրի համար։ Այստեղից էլ հրապարակի առաջին անվանումը` Ռիբնայա (Ձկան)[1]։ Այն զբաղեցնում էր բերդաթմբի հետևի տարածքը` հարելով Հարավային դարպասով անցնող ճանապարհին[2]։

Հրապարակում կային բազմաթիվ առևտրային շարքեր, որսը պահելու համար սառցապահարաններ, կայմեր ձուկն ապխտելու համար։ Շուկայի շուրջն աստիճանաբար աճում էին քաղաքային շինությունները։ Առաջինը հայտնվեցին հոսպիտալային տնակները, որոնք հետագայում ձևափոխվեցին քաղաքային հիվանդանոցի։ Այստեղ կառուցվեցին նաև Քաղաքապետությունը, քաղաքի գանձապետարանի պահեստը, բանտը և աղքատների համար ճաշարանը։ Այդ շինություններից ոչ մեկը չի պահպանվել[1]։

Հրապարակը նախկինում կոչվել է նաև Եկատերինայի (1833-1923 թվականներին` կայսրուհի Եկատերինա II-ի պատվին, որը շատ բան է արել Տագանրոգի զարգացման համար), Ձկան շուկայի (1923 թվականից)[1]։

XX դարի 50-ական թվականներին այս տարածքը դարձավ Տագանրոգի ռադիոինստիտուտի ուսումնալաբորատոր մասնաշենքերի կառուցման շինարարական հրապարակ[1]։

Հուշարձաններ

  • Անատոլի Լոմակինի կիսանդրի։ Քանդակագործ` Նիկոլայ Սելիվանով

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Описание Площадь Маяковского в Таганроге». Վերցված է 2017 Ապրիլ 4-ին.
  2. 2,0 2,1 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 39.