Երևան քաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևան քաղաք
Պատկեր:Yerevan qaghaq.jpg
Գրքի շապիկը
ՀեղինակՀուսիկ Արա
Ժանրբանաստեղծություն, պոեմ
Բնօրինակ լեզուարևելահայերեն
Էջեր72
ԽմբագիրԱրքմենիկ Նիկողոսյան
ՆկարազարդողՄառամ Ավա
Կազմի հեղինակՍոֆյա Թադևոսյան, Սոնա Ադամյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԱնտարես
Հրատարակման տարեթիվ2016
ԳՄՍՀ978-9939-51-729-2
ՀՏԴ891.981-1
ԳՄԴ84Հ-5

«Երևան քաղաք», Հուսիկ Արայի բանաստեղծական ժողովածուն, որը հրատարակվել է 2016 թվականին «Անտարես» հրատարակչությունում: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան, նկարիչ՝ Մառամ Ավա, կազմի լուսանկարը՝ Սոնա Ադամյանի, կազմի ձևավորումը՝ Սոֆյա Թադևոսյանի: 72 էջ:

Ժողովածուն ունի ընծայական՝ «Ազնվական երևանցու՝ Մհեր Դավոյանի հիշատակին»:

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 2-ին[1]: 2016 թվականի դեկտեմբերի 9-ին գիրքը եղել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի ամենալավ վաճառված գրքերի ցանկում[2]:

Գրքի հանձնարարականը

Հարազատ ու միևնույն ժամանակ՝ օտար, հյուրընկալ ու՝ վանող, գեղեցիկ ու՝ անդուր, բայց ամեն դեպքում՝ սիրելի Երևանի բանաստեղծականացումն է Հուսիկ Արայի ժողովածուն: Հոգեբանական տպավորիչ ընկալումների, սիրո և հավատարմության բաց ու անկեղծ խոստովանությունների, բայց և՝ քննադտող հայացքի համադրությունը օգնում է ընկալել մեր սիրելի մայրաքաղաքի՝ «մեր թևերի մեջ մեծացած աղջկա» կերպարն իր ամբողջության մեջ:

Գրքի բովանդակությունը

Արգիշտիի կառուցած քաղաքը

  • Քաղաքի առավոտը
  • Սիրո խոսք քաղաքին
  • Քաղաք՝ 782 թվով գաղտնագրված
  • Դորիան Գրեյի դիմանկարը
  • Էգ քաղաք
  • Արևելյան քաղաք
  • Մի՛ ուրացիր քաղաք

Քաղաքը

  • Մուտքագրություն
  • 1. Աղոթք ու բաց են
  • 2. ու հաց են կիսում
  • 3. առնետների հետ
  • 4. նրանք շներն են մարդկային ցեղի
  • 5. ապրում են ազատ
  • 6. և հենց փողոցում
  • 7. ու շնավարի
  • Ամփոփում
  • Ավարտ

Քաղաք՝ իմ սեր

  • 1. Երկնքից կաթող ճշմարտությունը
  • 2. քո տեսքը ուներ
  • 3. փողոցից երբեք տուն չհասած կին
  • 4. ես այն գնեցի մի կում օղիով
  • 5. պատահած ձեռքից

Քաղաք՝ առանց ժամանակի

  • Սահման
  • Քաղաքը
  • Հիմա ուրիշ կնոջ հմայք ես
  • Որձ բոհեմդ չկա
  • Թռչնադաշտ է իմ հայրենիքը

Երևան քաղաք

Ծանոթագրություններ