Jump to content

«Ջեմիլա Աբդուլայ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = Ջեմիլա Ումբինի Աբդուլայ | բնագիր ԱԱՀ = Jemila Wumpini Abdulai | background-color = #ededed | պատկեր...»:
(Տարբերություն չկա)

06:19, 15 Ապրիլի 2021-ի տարբերակ

Ջեմիլա Ումբինի Աբդուլայ
Jemila Wumpini Abdulai
Դիմանկար
Ծնվել է1985
Քաղաքացիություն Գանա
ԱզգությունԳանացի
ԿրթությունWesley Girls' High School?, Մաունթ Հոլիուոք քոլեջ և Ջոնս Հոփքինսի համալսարան
Մասնագիտությունբլոգեր, գրող, թվային առևտրոյին մասնագետ
Ծնողներհայրը` Մուհամեդ-Սանի Աբդուլայ
Կայքcircumspecte.com
 Bloggers from Ghana Վիքիպահեստում

Ջեմիլա Ումբինի Աբդուլայ գանացի բլոգեր, գրող և թվային առևտրային մասնագետ[1]: 2007 թվականին նա հիմնեց Circumspecte.com կայքը` աֆրիկացիների առօրյային նվիրված բլոգ[2]: Նրա բլոգը 2016 թվականի աֆրիկյան բլոգերների մրցանակների դափնեկիր էր[3][4]:

2015 թվականին Ջեմիլայի պատմվածքը՝ «Ենենգան», ընդգրկվել է Caine Prize Anthology 2015 գրքում ՝ «Լուսակա պանկը և այլ պատմություններ» ցանկում: Գրքում տեղ են գտել նաև աֆրիկացի հեղինակների 16 այլ պատմվածքներ[5]:

Անձնական կյանք

Ջամիլան Մադինայի Գիտության և Տեխնոլոգիաների համալսարանի փոխնախագահ Մուհամեդ-Սանի Աբդուլայի, Մադինայի Աքրայի դուստրն է :

Կրթություն

Ջեմիլան միջնակարգ կրթություն է ունեցել Գանայի Քեյփ-Քոսթ քաղաքում գտնվող Ուեզլիի աղջիկների ավագ դպրոցում և ավարտել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մաունթ Հոլյոք քոլեջը, որտեղ կրկնակի մասնագիտացել է տնտեսագիտության և ֆրանսերեն լեզվի մեջ[6]:

Հետագայում նա ստացել է միջազգային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում ԱՄՆ-ում, Վաշինգթոնում, Ջոն Հոփքինսի համալսարանի SAIS-ում[7]:

Փաստաբանություն

Նա փաստաբան է և պաշտպանում է Գանայի կանանց իրավունքները, ինչպես նաև բարձրաձայնում է սոցանցերում, տեխնոլոգիայի, կանանց հզորացման և ազգային զարգացման հարցերի վերաբերյալ: Ջեմիլան նաև Գանայում անցկացվող #SisterhoodMatters ամենամյա միջոցառման կազմակերպիչն է, որը նշում է աֆրիկացի կանանց տոները և ստեղծում զրույցներ կանանց առողջության ու բարեկեցության մասին[8]:

2016 թվականին Ջեմիլա Աբդուլայը, Գանայի բլոգերների մի խմբի` BloggingGhana-ի սոցիալական մեդիայի ղեկավարը, նպաստեց սոցիալական լրատվամիջոցների միջոցով Գանայի 2016 թվականի ընդհանուր ընտրությունների անկուսակցական նորությունների հավաքագրմանը և տարածմանը: Սա իրականացվում էր «Գանան որոշում է» նախաձեռնության ներքո. Ջեմիլա Աբդուլայը հայտարարեց, որ իրենց նպատակն է անկողմնակալ տեսակետ ներկայացնել ընտրությունների վերաբերյալ[9]:

Ջեմիլա Աբդուլայը TEDxAccraWomen կոնֆերանսի բանախոսներից մեկն էր, որը տեղի ունեցավ 2016 թվականի հոկտեմբերի 28-ին Գանայի Աքրա քաղաքում[10]:


Ծանոթագրություններ

  1. «2013 citizen journalism/news blogger in Ghana talks plus and minus of social media future in Africa». TheAfricanDream.net. Վերցված է 4 December 2019-ին.
  2. Akorley, Roxanne. «Young Women To Be Paid And Empowered Through Technology». Modern Ghana (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-03-31-ին.
  3. «Jemila Wumpini Abdullai: When Passion Becomes Profession». #TechHer (ամերիկյան անգլերեն). 8 February 2017. Վերցված է 2018-03-31-ին.
  4. «Dal tg a suon di rap alle emoji: così cambia l'informazione in Africa». Redattore Sociale (իտալերեն). Վերցված է 2018-03-31-ին.
  5. "Lusaka Punk and Other Stories" The Caine Prize Anthology Book 2015. Retrieved 30 March 2018.
  6. "Jemila Abdulai '09 | Mount Holyoke College" Mount Holyoke College. Retrieved 13 February 2018.
  7. "Mesh Ghana Interview 2014" Mesh Ghana – Jemila Abdulai. Retrieved 17 February 2018
  8. "Sisterhood Matters - Ghana " Theme: Sisterhood Matters: Celebrate Phenomenal Women. Retrieved 6 April 2019.
  9. "Ghana Elections 2016" CNN. Mistrust elections? There's an app for that. Retrieved 30 March 2018.
  10. "TEDxAccraWomen 2016 Conference" Theme: It's About Time. Retrieved 13 February 2018.