Jump to content

«Փարավոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Հետ է շրջվում 3965687 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.71.133.245 (քննարկում) մասնակիցը
Աղբյուրների ավելացում
Տող 50. Տող 50.
* [[Արգեադների դինաստիա]]
* [[Արգեադների դինաստիա]]
* [[Պտղոմեոսներ|Պտղոմեոսների դինաստիա]]
* [[Պտղոմեոսներ|Պտղոմեոսների դինաստիա]]

== Աղբյուրներ ==
* [http://www.digitalegypt.ucl.ac.uk/Welcome.html Եգիպտոսի թվային համալսարան]
* [http://www.ancient-egypt-online.com/ancient-egyptian-pharaohs.html#famous-pharaohs 10 ազդեցիկ փարավոններ]

{{Հին Եգիպտոս-անավարտ}}
{{Հին Եգիպտոս-անավարտ}}



17:10, 1 Մարտի 2016-ի տարբերակ

Ռամզես II փարավոնի արձանները

Փարավոն, Հին Եգիպտոսի թագավորների ժամանակակից անվանումը։ «Փարավոն» անունը թագավորական անունի և տիտղոսի փոխարեն սկսել է գործածվել Նոր թագավորության ժամանակաշրջանում՝ տասնութերորդ դինաստիայի միջին ժամանակներում Հաթշեփսութ փարավոնի թագավորելուց հետո և տարածվել է մ.թ.ա. I հազարամյակում։
Հունական «հուն․՝ Φαραώ» բառը փոխառնված է եղել Աստվածաշնչից (եբրայերեն՝ פַּרְעֹה‎ - փար'օ)։ Բնօրինակ հին եգիպտական «per-oh» (փեր օհ) բառը նշանակել է «մեծ տուն»` նկատի ունենալով թագավորական պալատը։

Պատմությունը

Եգիպտական միապետություններն իրենց գոյությունն սկսել են մ.թ.ա. IV հազարամյակի երկրորդ կեսից։ Եգիպտացիները թագավորին նայում էին որպես իրենց երկրի հանդեպ աստվածների բարեհաճության երաշխիք։ Մինչեւ IV դինաստիան միապետի անունը կապվում էր Հորոս աստծո, իսկ դրանից հետո` արևի Ռա աստծո հետ և թագավորող անձը համարվում էր նրա որդին։ Մեկը մյուսի ետևից կառուցվեցին Մեծ բուրգերը, որոնք ցուցադրում էին այն ժամանակների կառավարողների բացառիկ հզորությունն ու մեծությունը։

Հնագույն թագավորության անկման, մ.թ.ա. XXIII-XXII դարերի կլիմայական ճգնաժամի և Եգիպտոսը I Անցումային ժամանակաշրջանի մեջ մտնելու հետ միասին թուլացան եգիպտական թագավորների հզորությունն ու հեղինակությունը, աճեց ազնվականության և պետական պաշտոնյաների ազդեցությունն ու հարստությունը։ Միջին թագավորության ժամանակաշրջանն այպես էլ թագավորներին ամբողջությամբ չվերադարձրեց կորցրածը։ Միջին թագավորության տրոհումից հետո երկրի մեծ մասը գրավելով իր տիրապետությունն սկսեց Հիքսոսների դինաստիան։

Հիքսոսներին վտարելուց հետո Նոր թագավորության սկզբում Եգիպտոսը հայտնվեց նոր քաղաքական իրավիճակում՝ նա այլևս գերակայող չէր հանդիսանում տարածաշրջանում, որտեղ հայտնվեցին այնպիսի հզոր հակառակորդներ, ինչպիսիք էին Միթանի, իսկ ավելի ուշ՝ հաթերի թագավորությունները։ Որպես հետևանք, փարավոնների հեղինակությունն սկսեց հենվել առավելապես նրանց ռազմական հաջողությունների վրա։ Այդպիսիք չունեցողները, ինչպես կինարմատ Հաթշեփսութը և Ամենհոթեփ III խաղաղարար թագավորը, ստիպված էին իրենց հպատակներին ջանադրաբար համոզել, որ իրենք ունեն աստվածային ծագում։ Չնայած դրան, թագավորից ունեցած հանրության բարոյա-գաղափարական կախումն արդեն այն չէր և Հին թագավորությունում եղածի հետ չէր կարող համեմատվել։ Մ.թ.ա. II հազարամյակի վերջում եգիպտական հանրության ապակենտրոնացումը, տաճարների և նոմարխների ազդեցության աճը նպաստեցին, որ Նոր թագավորությունը քայքայվի։

Այդ ժամանակից ի վեր փարավոնները տարածաշրջանում չունեին էական ազդեցություն։ Միայն նրանցից մի քանիսին, օրինակ՝ Փսամեթիխ I-ին հաջողվեց միավորել Եգիպտոսն ու միջամտել հարևան երկրների գործերին։ Բնակչությունն ու առանձին տնտեսություններն ավելի մեծ կախում էին ստանում թագավորից։ Փարավոնների դերը որպես ժողովրդի և աստվածների միջնորդ արդեն վերացել էր։
Մ.թ.ա. 525-485 թթ. պաշտոնապես Եգիպտոսի փարավոններ են համարվել պարսից թագավորներ Աքեմենյանները, մ.թ.ա. 332-323թթ.` Աղեքսանդր Մակեդոնացին, իսկ վերջինիս մահից հետո` Պտղոմեոսները։

Եգիպտոսի Փարավոնների Ցանկը

  • 00 դինաստիա
  • 0 դինաստիա (Թինիս)
  • I դինաստիա (Թինիս)
  • II դինաստիա (Թինիս)
  • III դինաստիա (Հելիոպոլիս)
  • IV դինաստիա (Էլեֆանթին)
  • V դինաստիա (Էլեֆանթին)
  • VI դինաստիա ()
  • VII դինաստիա ()
  • VIII դինաստիա ()
  • IX դինաստիա (Հերակլեոպոլիս)
  • X դինաստիա (Հերակլեոպոլիս)
  • XI դինաստիա (Թեբե)
  • XII դինաստիա (Թեբե)
  • XIII դինաստիա (Թեբե)
  • XIV դինաստիա (Քսոիս)
  • XV դինաստիա (Հիքսոսյան)
  • XVI դինաստիա (Հիքսոսյան)
  • XVII դինաստիա (Թեբե)
  • XVIII դինաստիա (Թեբե)
  • XIX դինաստիա (Թեբե)
  • XX դինաստիա (Թեբե)
  • XXI դինաստիա (Թինիս)
  • XXII դինաստիա (Բուբաստիս)
  • XXIII դինաստիա (Լիբիական Թանիս)
  • XXIV դինաստիա (Լիբիական Սաիս)
  • XXV դինաստիա (Նումիդիական)
  • XXVI դինաստիա (Սաիս)
  • XXVII դինաստիա (Պարսկական)
  • XXVIII դինաստիա (Սաիս)
  • XXIX դինաստիա (Մենդես)
  • XXX դինաստիա (Սեբեննիտա)
  • XXXI դինաստիա ()
  • Արգեադների դինաստիա
  • Պտղոմեոսների դինաստիա

Աղբյուրներ