Jump to content

«Կար-չկար մի շուն (մուլտֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Մուլտֆիլմ |անվանում = Կար-չկար մի շուն |բնօրինակ անվանում = Жив-був пес |պատկեր = |չափ...»:
(Տարբերություն չկա)

23:28, 9 փետրվարի 2015-ի տարբերակ

Կար-չկար մի շուն
ռուս.՝ Жил-был пёс
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և նկարված անիմացիոն ֆիլմ
ԺանրՊատմվածք
Հիմնված էDog and wolf?
ՌեժիսորԷդուարդ Վասիլևիչ Նազարով
ՍցենարիստԷդուարդ Վասիլևիչ Նազարով
ՀնչյունավորումԳեորգի Իվանովիչ Բուրկով
Արմեն Բորիսի Ջիգարխանյան
Բեմադրող նկարիչԷդուարդ Նազարով
ՕպերատորՄիխայիլ Զախարովիչ Դրույան
Հնչյունային օպերատորԲորիս Պավլովիչ Ֆիլչիկով
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԼեզուՌուսերեն
Ուկրաիներեն
ԸնկերությունСоюзмультфильм
Տևողություն10 րոպե 36 վարկյան
Թվական1982
animator.ru/db/?p=show_film&fid=3121

Կար-չկար մի շուն (ուկրաիներեն՝ Жив-був пес), 1982 թվականի արտադրության խորհրդային պատկերային մուլտֆիլմ, որի ռեժիսորը Էդուրարդ Նազարովն է[1]: Սկզբում կոչվել է «Շան կյանք» [2]: Մուլտֆիլմը նկարահանվել է ուկրաինական «Сірко» ժողովրդական հեքիաթի մոտիվներով:

Մուլտֆիլմը DVD տարբերակով թողարկվել է «Masters of Russian Animation Volume 3»[3] մուլտֆիլմերի հավաքածուում:

Սյուժե

Գործողությունները ծավալվում են ուկրաինական մի ագարակում: Շունը, որն այլևս պետք չի լինում իր տիրոջը, վռնդվում է: Մինչ այդ տանից գողություն է կատարվում, իսկ շունը նույնիսկ չի հաչում: Շունը գնում է անտառ: Սոված պառկում է խոտերին ու չի կարողանում որս անելով հագեցնել քաղցը: Մթնում է: Որոշում է ինքնասպան լինել ու հենց այն պահին, երբ փորձում է ծառից կապել պարանը, հայտնվում է Գայլը: Նրանք միասին ծրագրում են այնպես անել, որ տերը ետ տանի Շանը:

Հաջորդ օրը, երբ ընտանիքն աշխատում էր դաշտում, Գայլը գողանում է երեխային: Շունը փրկում է նրան: Այդպիսով Շունը ետ է վերադառնում ագարակ: Իր կյանքի համար պարտական լինելով Գայլին, որոշում է փոխհատուցել: Այդ օր տանտերը նշում էր դստեր հարսանիքը: Նա օգնում է Գայլին տուն մտնել և թաքնվել սեղանի տակ: Նրան սնունդ է տալիս և խմիչք: Գայլը որոշում է երգել: Հենց այդ պահին հյուրերից մեկն սկսում է երգել ուկրաինական ժողովրդական երգ: Գայլը զուգահեռ սկսում է ոռնալ: Բոլորը վախենում են և փորձում բռնել կենդանուն: Այդ պահին սեղանի տակից հայտնվում է Շունն ու հաչելով վազում Գայլի ետևից: Գայլը շնորհակալություն է հայտնում Շանը և հավատարիմ ընկերները հրաժեշտ են տալիս: Գնալիս Գայլը հասցնում է ասել՝ «Հետ արի, եթե ինչ-որ բան այն չլինի» («Ты заходи, если что…»):

Մուլտֆիլմն ավարտվում է այն կադրով, որտեղ ձյուն է գալիս, իսկ Շունը նայում է հեռացող Գայլի ետևից:

Ստեղծողներ

Ռեժիսոր և սցենարիստ Էդուարդ Վասիլևիչ Նազարով
Օպերատոր Միխայիլ Զախարովիչ Դրույան
Հնչյունային օպերատոր Բորիս Պավլովիչ Ֆիլչիկով
Մուլտիկպլիկատոր Անատոլի Աբարենով Անատոլևիչ
Էլվիրա Միխայլովնա Մասլովա
Սերգեյ Բորիսովիչ Դյոժկին
Վլադիմիր Իվանովիչ Զարուբին
Մարինա Կոստանտինովա Ոսկանյանց
Խմբագիր Ռաիսա Իվաովնա Ֆրիչիսկայա
Ղեկավար Նինել Լիպնիցկայա
Կրկնօրինակող Գեորգի Իվանովիչ Բուրկով - շուն
Արմեն Բորիսի Ջիգարխանյան - գայլ [4]

Ստեղծման պատմություն

Մուլտֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն ասել է՝

Մուլտֆիլմի առաջին սցենարը գրել է մասնագետ Սերյոժա Իվանովը: Այն ինձ դուր չեկավ: Եվ ես էլ վերցրեցի ընդամենը 15 տողից բաղկացած պատմվածքը, որը պատմում է այն ասին, թե ինչպես մի օր անտառում հանդիպում են շունն ու գայլը. «Դու կօգնես ինձ, իսկ ես կօգնեմ քեզ»: Գլխումս այդուհետև հնչում էր միևնույն արտահայտությունը՝ «Հիմա երգելու եմ»[5]:

Գայլը սկզբում այլ տեսք է ունեցել: Այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրան կրկնօրինակողի՝ Ջիգարխանյանի ձայնը չի համապատասխանում կերպարին, գայլի նախնական կերպարը փոփոխվել է. վերանկարել են գայլին՝ հարմարեցնելով ձայնին[6]:

Երբ այն առաջին անգամ ձայնագրման ստուդիա է մտել, հեղինակը հասկացել է, որ կերպարի փոխելն անհրաժեշտություն է: Դաշնամուրի վրա դրված են եղել էսքիզները: Ջիգարխանյանը մոտեցել է էսքիզներին և տեսել գայլի նկարը: Նազարովը կարծել է, թե նա կվիրավորվի իրենից, բայց Ջիգարխանյանն ասել է. «Դե ինչ, ոչինչ: Լավ գայլ է»:

Մրցանակներ

Թվական Մրցույթ Մրցանակ Վայր
1983 Կինոլոգիական միջազգային ֆեդերացիա Առաջին տեղ Դանիա Դանիա, Օդենսե
1983 Ժյուրիի հատուկ մրցանակ Ֆրանսիա Ֆրանսիա
1983 Մոսկովյան միջազգային կինոփառատոն Առաջին մրցանակ Ֆրանսիա Ֆրանսիա, Տուր (ֆր.՝ Tours)

Երաժշտություն

Մուլտֆիլմում հնչում են «Ой там на горі»[7] և «Та косив батько, косив я»[8] ուկրաինական ժողովրդական երգերը: Երկու երգերը կատարվում են «Древо» անսամբլի կողմից[9], որը հիմնադրվել է 1984 թվականի նոյեմբերին Սամարա քաղաքում:

Հետաքրքիր փաստեր

  • Գայլին սկզբում պետք է կրկնօրինակեր Միխաիլ Ուլյանովը, բայց լինելով մշտական նկարահանումների մեջ՝ զբաղվածության պատճառով, չի հաջողվել ձայնագրվել մուլտֆիլմում: Դրանից հետո նրա փոխարինել է Արմեն Ջիգարխանյանը, ով առաջին անգամ էր հանդես գալիս այս ոլորտում:
  • Մուլտֆիլմի այն հատվածի երաժշտությունը, որտեղ սայլը շարժվում է, 1934 թվականի արտադրության սովետական «Չապաև» ֆիլմից է:
  • Նազարովը մուլտֆիլմի սցենարի ստեղծման վրա աշխատել է ողջ տարի:
  • 2012 թվականին մուլտֆիլմն ամբողջությամբ վերաձայնագրվել է ուկրաիներենով (սկզբում տեքստը ռուսերենով է եղել, իսկ երգերը՝ ուկրաիներեն)[10]: Տեքստը թարգմանել է Լյուբոմիր Նակոնեչնին, տեքստը կարդում է Սերգեյ Ռեշետնիկը, Գայլին կրկնօրինակում է Տարաս Ժիտինսկին, իսկ Շանը՝ Միրոսլավ Լիտվակը:

Հուշարձաններ

  • Գայլի գրեթե 200 կգ ծանրությամբ բրոնզաձույլ արձանը կանգնեցվել է Տոմսկում 2005 թվականին: Հեղինակներն են՝ մետալուրգ Մաքսիմ Պետրովն ու խորհրդատու-նկարիչ Լեոնտի Ուսովը: Գայլը կարողանում է 8 արտահայտություններ անել («Հիմա երգելու եմ» («Щас спою!»), «Աստված օգնական» («Бог в помощь!»), «Դե դու արի, եթե ինչ-որ բան այն չլինի» («Ну ты заходи, если что!»)):
  • Շան 2 տոննա կշռող պողպատե քանդակը, որը կառուցվել է նկարիչ Միխաիլ Իվաշկոյի էսքիզների վրա, կանգնեցվել է Հյուսիսային Սիբիրի Անգարսկ քաղաքում 2007 թվականին[11]:
  • 2013 թվականին Կիևի կենտրոնում կանգնեցվել է փայտե քանդակագործական կոմպոզիցիա, որը կրկնօրինակում է մուլտֆիլմի այն հատվածը, որտեղ Շունն ու Գայլը սեղանի տակ նստած են հարսանիքի ժամանակ: Հեղինակը քանդակագործ Վլադիմիր Զայեցն է[12]:
  • 2013 թվականի աշնանը Ուկրաինայի Պետրովսկոյե գյուղում (ուկրաիներեն՝ Петрівське) կանգնեցվել է քանդակագործակա կոմպոզիցիա՝ կազմված сидящего на постаменте Волка и стоящего рядом Пса. Композиция дополнена стилизированным плетёным забором.[13]:

Ծանոթագրություններ