Փեթակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Փեթակ» (անգլ.՝ Hive), 2021 թվականի Կոսովյան ֆիլմ-դրամա, ռեժիսոր Բլերթա Բաշոլիի դեբյուտային աշխատանքը, որտեղ նա հանդես է եկել նաև որպես սցենարիստ։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Յուլկա Գաշին, Չուն Լայչին և Աուրիտա Ագուշին։

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ «Սանդէնս» կինոփառատոնին 2021 թվականի հունվարի 31-ին, որտեղ կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ ֆիլմը վերցրեց իր կատեգորիայում երեք գլխավոր մրցանակները՝ ռեժիսուրայի համար, Մեծ ժյուրիի մրցանակ և Հանդիսատեսի համակրանքի մրցանակ[1]։ Առաջին կոսովյան ֆիլմն էր, որ հայտնվեց «Լավագույն օտարալեզու գեղարվեստական ֆիլմ[2]» կատեգորիայում Օսկարի հավակնորդների ցանկի մեջ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայնակ մայր Ֆահիրեն (Յուլկա Գաշի), ում ամուսինը անհետ կորել է Կոսովյան պատերազմի ժամանակ, որոշում է ընտանիքը կերակրելու համար զբաղվել մանր բիզնեսով։ Ստանալով վարորդական իրավունք և փորձելով զբաղվել պղպեղից պատրաստվող ճաշատեսակների արտադրությամբ, նա հանդիպում է ոչ միայն համագյուղացիների , այլ նաև բարեկամների անհանդուժողականությանը։

Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա։ Հերոսուհու նախատիպին ռեժիսորը տեսել է հեռուստատեսությամբ, հանդիպել նրա հետ և որոշել նրա պատմության հիման վրա նկարահանել ոչ թե վավերագրական , այլ՝ գեղարվեստական ֆիլմ[3][4][5]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերը ֆիլմում կատարել են[6]

  • Յուլկա Գաշի- Ֆահիրե
  • Չուն Լայչի-Խաջի
  • Աուրիտա Ագուշի-Զամիրե
  • Կուրիյա Խոջա-Նազմիե
  • Ադրիանա Մատոշի-Լումա
  • Մոլիկե Մաջունի-Էմինա
  • Բլերթա Իսմաիլի-Էդոնե

Արտադրություն և պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեթակ
անգլ.՝ Hive
Երկիր Շվեյցարիա[7]
 Հյուսիսային Մակեդոնիա[7]
 Կոսովո[7]
 Ալբանիա[7]
Ժանրդրամա[7]
Թվականհունվարի 31, 2021, հունիսի 1, 2022[7][8] և սեպտեմբերի 8, 2022[9]
Լեզուալբաներեն[7]
ՌեժիսորԲլերթա Բաշոլլի
ՊրոդյուսերBritta Rindelaub?
Սցենարի հեղինակԲլերթա Բաշոլլի
ԴերակատարներYllka Gashi?, Çun Lajçi?, Aurita Agushi?, Adriana Matoshi? և Kumrije Hoxha?
ՕպերատորAlex Bloom?
ՄոնտաժEnis Saraçi? և Félix Sandri?
Տևողություն84 րոպե[8] և 83 րոպե[7]

Ֆիլմը նկարահանվել է «Այկոն Ստուդիո» և «Ինդուստրիա ֆիլմ» ստուդիաներում, մասնակցությամբ՝ «Ալբասկայ ֆիլմ», «Ալվա Ֆիլմ» և «Բլեք քատ պրոդուկշն» ընկերությունների[10]։

Համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ «Սանդէնս» կինոփառատոնին 2021 թվականի հունվարի 31-ին համաշխարհային դրամատիկական կինոյի մրցույթի շրջանակներում[11]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ Կարծիքների ագրեգատոր Rotten Tomatoes կայքում 14 քննադատների ակնարկների 100%-ը դրական է[12]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդէնս Կինոփառատոն

  • Լավագույն ռեժիսուրա
  • Մեծ Ժյուրիի մրցանակ
  • Հանդիսատեսի համակրանք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aftab, Kaleem. «Sundance announces its award winners» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  2. «Kosovo scoops country's first Oscar shortlist nomination» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  3. «Фильм о певице из семьи глухонемых стал триумфатором Sundance». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  4. «Названы победители самого авторитетного смотра независимого кино в США» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  5. «Эхо войны: косовская драма стала триумфатором кинофестиваля "Сандэнс"» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  6. «Film and TV Projects Going Into Production - Hive». Variety. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  8. 8,0 8,1 film distribution certificate database
  9. https://www.imdb.com/title/tt13648212/releaseinfo
  10. «Sundance - FPG». Sundance (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  11. Debruge, Peter (2020 թ․ դեկտեմբերի 15). «Sundance Film Festival Lineup Features 38 First-Time Directors, Including Rebecca Hall and Robin Wright». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  12. «Hive (2021)». Rotten Tomatoes. Fandango. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.