Սառույց
Սառույց | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | քիմիական երևույթի տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | H₂O |
Բյուրեղային համակարգ | Վեցանկյուն բյուրեղային համակարգ |
Մոոսի կարծրություն | 1,5[1] |
Ենթակատեգորիա | ջուր և պինդ մարմին |
Սառույց, պինդ վիճակում գտնվող ջուր։ Հայտնի են սառույցի 10 բյուրեղական ձևափոխություններ և ամորֆ սառույց։ Բնության մեջ հայտնաբերված է միայն սառույցի՝ սովորական (մայրցամաքային, լողացող, ստորգետնյա) տեսակները, ձյուն, կարկուտ, եղյամ և այլն։
Սառույցի պաշարները Երկրի վրա 30 000 000 կմ² է։ Սառույցը փխրուն է, բյուրեղները՝ անգույն, թափանցիկ, մեծ կտորները՝ երկնագույն, ձյունը և եղյամը՝ սպիտակ։ Բնական սառույցը ավելի մաքուր է, քան ջուրը։ Որոշ, հատկություններով սառույցը և ջուրը խիստ տարբերվում են մյուս նյութերից և պայմանավորում են երկրային բազմաթիվ երևույթների առանձնահատկությունները։ Ցուրտ եղանակին սառույցը ջրի վրա առաջացնում է լողացող ծածկույթ, որն ունի փոքր ջերմահաղորդականություն և պաշտպանում է գետերի ու ջրամբարների ներքին շերտերը սառչելուց։ Հարվածի նկատմամբ փխրուն սառույցը ճնշման տակ հոսող է։ Հալման ջերմաստիճանին մոտ սառույցի հոսելիությունը մոտ 106 անգամ մեծ է, քան լեռնային ապարներինը։ Այդ պատճառով լեռնագագաթներում, որտեղ տեղումների ձևով ավելի շատ սառույց է նստում, քան հալչում է։
Տեսակը | Զանգվածը | Մակերևույթը | ||
կգ | % | միլիոն կմ² | % | |
Սառցադաշտեր Ստորգետնյա սառույց |
2,4 •1019 2,0 •1017 |
98,95 0,83 |
16,1 21 |
Ցամաքի 10,9 Ցամաքի 14,1 |
Հատկությունը | Միավորը | Արժեքը |
Հալ․ ջերմաստիճան Ջերմունակությունը |
°C կջոուլ/կգK |
0 2,135(0 °C) |
Ձևափոխությունը | Խտությունը | Բյուրեղական կառուցվածքը | |||||
կգ/մ² | °C | Ճնշումը Մմ/մ |
սինգոնիա | տարածքային խումբը | ջրածնական կապի երկարությունը |
0-0-0 անկյունը քառանիստում | |
I Ic |
920 930 |
0 -130 |
0,1 0,1 |
հեքսագոնային խորանարդային |
P63/mmc F43m |
2,76 2,76 |
109,5 109,5 |
Սառույցի շերտի հաստությունը անընհատ չի աճում։ Չափազանց մեծ է լույսը անդրադարձելու սառույցի` հատկապես ձյան ունակությունը։ Երկրի սառույցով և ձյունով պատված մակերևույթը կլանում է 65%֊ով ավելի քիչ արևային էներգիա, քան չպատվածը։ Սառույցը սառեցման հսկա աղբյուր է և պայմանավորում է կլիմայական առանձնահատկությունները։ Արևի ճառագայթումը ամռանը բևեռային շրջաններում ավելի մեծ է, քան հասարակածային գոտում, սակայն ջերմաստիճանը այնտեղ մնում է ցածր, քանի որ սառույցը մասամբ հալչում է` օգտագործելով կլանված ջորմության զգալի մասը։
Երկրի վրա գտնվող սառույցը զգալի ազդեցություն ունի բնական որոշ երևույթների, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա, պայմանավորում է նրանց տարածման շրջանները,կլիմայական գոտիները, տեղաբաշխումը,թելադրում մարդու գործունեության որոշ առանձնահատկությունները։ Սառույցը մի շարք տարերային աղետների պատճառ է (թռչող ապարատների, նավերի սառցակալում, ձնահողմ, սառցակուտակում գետի հունում,հեղեղներ առաջացնող ձնհալք ևն)։ Սառույցը օգտագործվում է ձնարգելքներ, սառցե անցուղիներ, ցուրտ պահեստներ կառուցելու և կառուցվածները երեսապատելու, սննդամթերքը, կենսաբականան և բժշկական պատրաստուկները սառեցնելու և պահելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Петрушевский Ф. Ф., Гершун А. Л. Лед, в физике (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVII. — С. 471—473.
Ընթերցե՛ք «սառույց» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառույց» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 192)։ |