Բարքեր
Արտաքին տեսք
Բարքեր, տվյալ դարաշրջանին, հասարակությանը, ազգին կամ դասակարգին հատուկ բարոյական հարաբերությունների ամբողջություն։ Ընդգրկում են տվյալ սոցիալական միջավայրում առկա սովորույթները, վարքի նորմերը, մարդկանց առավել բնորոշ գործելակերպը։ Ի տարբերություն բարոյականության, բարքերը նկատի ունեն ոչ թե վարքի կառավարման յուրահատուկ եղանակը, այլ նրա օբյեկտիվ բարոյական բովանդակությունը։ Այս իմաստով բարքերը հանդիսանում են բարոյական գնահատման առարկա, թեև նրանց ձևավորումը չի պայմանավորվում սոսկ բարոյական գործոններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 339)։ |
|