Ամֆիթատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամֆիթատրոն (հուն․՝ άμφι՝ շուրջ, երկու կողմից և θέατρον՝ թատրոն), շուրջտեսանելիք, թատրոններում, համերգասրահներում, կրկեսում այն տեղերը, որոնք հաջորդում են պարտերին՝ աստիճան առ աստիճան բարձրանալով[1]։

Հին Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հունական թատրոնում ամֆիթատրոնը բլրի լանջերին կիսաշրջանաձև դասավորված, աստիճան առ աստիճան բարձրացող տեղերն էին հանդիսատեսի համար[1]։

Հին Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հռոմեական ճարտարապետության մեջ ամֆիթատրոնը բացօթյա կամ էլիպսաձև կառույց էր հանդիսությունների համար, ուր տեղերն աստիճանաձև դասավորված էին արենայի շուրջը։ Ամիթատրոնի օրինակ է Կոլիզեումը[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 11 — 208 էջ. — 5000 հատ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամֆիթատրոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 338