Ձավատինիի սյուժեներով և սցենարներով ստեղծված ֆիլմերը իտալիայի կինոյում նախապատրաստել են նեոռեալիզմի երևան գալը՝ «Զբոսանք ամպերում» (1942 թ.), «Երեխաները նայում են մեզ» (1943 թ.)։ Մեծ ներդրում են եղել Ձավատինի և Դե Սիկայի համագործակցությամբ նկարահանված ֆիլմերը՝ «Շուշա» (1946 թ.), «Հեծանիվ հափշտակողները» (1948 թ.), «Ումբերտո Դ» (1951 թ.), «Չոչարա» (1960 թ.), «Արևածաղիկներ» (1970 թ., Ա. Գուերայի և Մ. Դ. Մդիվանիի հետ)։ «Որոշ մտքեր կինոյի մասին» աշխատության մեջ, հոդվածներում, ելույթներում արտահայտած Ձավատինի հայացքները շատ հարցերում դարձել են նեոռեալիզմի հիմքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 693)։