Եվա Հերցիգովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվա Հերցիգովա
Eva Herzigová
Դիմանկար
Եվա Հերցիգովան 1997 թվականին
Ծնվել էմարտի 10, 1973 (51 տարեկան)
ԾննդավայրԼիտվինով, Չեխոսլովակիա
Քաղաքացիություն Չեխիա
Ազգությունչեխ
Մասնագիտությունմոդել, դերասանուհի
Ամուսին

Տիկ Տոռես
(ամ. 1996–1998)

Գրեգորիո Մարսիա
(քաղաքաց. ամ.
2006—այժմ, 3 երեխա)
ԵրեխաներՋորջ Մարսիա,
Ֆիլիպ Մարսիա,
Էդվարդ Ջեյմս Մարսիա
Կայքevaherzigova.com
 Category:Eva Herzigová Վիքիպահեստում

Եվա Հերցիգովա (չեխ․՝ Eva Herzigová, մարտի 10, 1973(1973-03-10)[1][2], Լիտվինով[1][2]), չեխ մոդել, դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լիտվինովում, Չեխոսլովակիա (այժմ՝ Չեխիայի Հանրապետություն)։ 17 տարեկանում արձակուրդի է մեկնել Պրահա և մոտիկ ընկերուհու խորհրդով գնացել է փարիզյան Madison մոդելային ընկերության ընտրական մրցույթին։ Առաջին հաջողություններին հասել է 1989 թվականին։ Փարիզ գնալուց հետո նա ճանաչվածություն ձեռք բերեց։ Եվան պայմանագիր կնքեց L’Oreal-ի հետ Studio Line ապրանքանիշի գովազդման համար։ Նրա հետ աշխատել են հայտնի լուսանկարիչներ Պիտեր Լինդբերգը, Պատրիկ Դեմարշելյեն, Մարկո Գլավիանոն, Պաոլո Ռովերսին, իսկ Էլեն ֆոն Ունվերտը լուսանկարել է նրան Guess-ի գովազդի համար։ Բայց ամենամեծ հաջողությանն ու փառքին Եվան հասավ ներքնազգեստի հանրահռչակ Wonderbra ապրանքանիշի հետ 1994 թ. պայմանագիր կնքելուց հետո[3][4]։ Նա նաև հայտնվել է Victoria's Secret-ի կատալոգում և Sports Illustrated ամսագրի շապիկին։ Եղել է Thomas Zeumer's Metropolitan Models-ի անդամ[5] :

2006 թ.-ին Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ հանդես է եկել Վեներայի կերպարով։

Եվան իր ուժերը փորձել է նաև կինոյում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1996—1998 թթ. Եվան ամուսնացած է եղել «Bon Jovi» խմբի հարվածային նվագող Տիկ Տոռեսի հետ (ծնվ. 1953 թ.)։

2002 թվականից Եվան քաղաքացիական ամուսնությամբ ապրում է բիզնեսմեն Գրեգորիո Մարսիայի հետ։ Զույգն ունի երեք որդի՝ Ջորջ Մարսիան (ծնվ. 01.06.2007 Թուրինում), Ֆիլիպ Մարսիան (ծնվ. 13.03.2011) և Էդվարդ Ջեյմս Մարսիան (ծնվ. 20.04.2013 թ.)[6][7][8]:

Նախասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Հերցիգովան սիրում է լուսանկարել ձիով զբոսանքներ կատարելիս, պատրաստել (նախընտրում է չեխական խոհանոց)։ Տարված է նաև տարատեսակ սպասքի և հուշանվերների կավով ծեփագործությամբ։

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվա Հերցիգովան եղել է 2012 թվականի հունվարի 13-ին խորտակված իտալական ծովաշրջիկային խոշոր Costa Concordia նավի «կնքամայրը»։ Հետաքրքիրն այն է, որ 2006 թվականին նավի «օծման» ժամանակ Եվան չկարողացավ ջարդել շամպայնը նավեզրին զարկելով, ինչը վատ նախանշան է համարվում։ Դրանից հետո նավը երկու անգամ պատահարի ենթարկվեց՝ 2008 թվականին և նավի համար ճակատագրական 2012 թվականին։

Մոդելային գործակալություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Czechoslovak Models Prague
  • D'management group Milan
  • Marilyn Agency Paris
  • One Management New York
  • Storm Model London

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվան Կաննի 67-րդ մրցանակաբաշխության ժամանակ, 2014 թ. մայիս
Ֆիլմի անվանում Տարի Դեր Բնօրինակ անվանումը
Դժոխք 1992 Inferno
Հրեշտակի և սատանայի միջև 1995 Չուկ Չուկ Նուգա Les Anges gardiens
Լավագույն ընկերոջս կինը 1998 Ֆրիդա Սետա My Best Friend's Wife
Անցյալի ու ապագայի միջև 2000 Քրիստինա Just for the Time Being
Մոդիլիանի 2004 Օլգա Խոխլովա-Պիկասո Modigliani
Դորիան Գրեյի դիմանկարը 2005 The Picture of Dorian Gray
Եվա 2005 ինքն իրեն Eva
Չա չա չա 2013 Միշել Cha cha cha

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Gibson, Owen; Stephen Brook (2005 թ․ մայիսի 6). «Goodbye boys! Advertising guru quits to form new agency». The Guardian. UK. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
  4. Salkeld, Luke (2008 թ․ սեպտեմբերի 5). «Goodbye, boys... Eva Herzigova may have to cover up as the EU pulls the plug on 'sexist' TV commercials». Daily Mail. UK. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
  5. «Amerikas Superstar "50 Cent" bei Saadi Gaddafi». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 17-ին.
  6. Leisa Barnett (2008 թ․ մայիսի 29). «Eva Herzigova wants son to be a linguist». Vogue. UK. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  7. "Eva Herzigova Gives Birth To Second Child" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine March 29, 2011, Star Pulse.com
  8. It's a boy! Eva Herzigova gives birth to third son Edward with boyfriend Gregorio

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]