Ալֆիյա Ավզալովա
Ալֆիյա Ավզալովա | |
---|---|
Պատկեր:Ալֆիյա Ավզալովա.jpg | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | թաթ.՝ Әлфия Афзал кызы Афзалова |
Ծնվել է | հունվարի 15, 1933 Ակտանիշ (գյուղ, Ակտանիշսկի շրջան), Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | հունիսի 15, 2017 (84 տարեկան) Կազան, Ռուսաստան |
Գերեզման | Կազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն |
Մասնագիտություն | երգչուհի |
Պարգևներ | |
Alfiya Avzalova Վիքիպահեստում |
Ալֆիյա Ավզալովնա Ավզալովա (թաթ.՝ Әлфия Афзал кызы Авзалова, հունվարի 15, 1933, Ակտանիշ (գյուղ, Ակտանիշսկի շրջան), Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 15, 2017, Կազան, Ռուսաստան), խորհրդային և ռուս-թաթար երգչուհի։ Թաթարական ԻԽՍՀ վաստակավոր արտիստ, Թաթարական ԻԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Թաթարստանի ֆիլհարմոնիայի մենակատար, Գաբդուլլա Տուկայի անվան Թաթարստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է «Թաթարստանի Հանրապետության առջև վաստակի համար» շքանշանով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալֆիյա Ավզալովան ծնվել է Թաթարստանի Հանրապետության Ակտանիշսկի շրջանի Ակտանիշ գյուղում։ Ալֆիյան որբացել է վաղ տարիքում. մայրը մահացել է, երբ նա 5 տարեկան էր։ Հայրը զոհվել է Հայրենական Մեծ պատերազմում։ Ալֆիյայի դաստիարակությամբ զբաղվել է մորաքույրը։
1957 թվականին Ալֆիյա Ավզալովան դարձել է Թաթարական պետական երգի և պարի համույթի մենակատար, կատարել Սուլթան Գաբյաշիի, Ալեքսանդր Կլյուչարյովի, Մանսուր Մուզաֆարովի, Զ. Խաբիբուլինի և բազմաթիվ այլ կոմպոզիտորների բարդ ստեղծագործություններ։ Նրա երգացանկում ներառված էին հնագույն և ժամանակակից ժողովրդական երգեր։ Վոկալային վարպետություն և նոտայական գրագիտություն նրան սովորեցրել է Ռաիսա Կարիմովնա Վոլկովան, որն այդ ժամանակ աշխատում էր Գաբդուլլա Տուկայի անվան Թաթարական պետական ֆիլարմոնիայի գեղարվեստական ղեկավար։ Համույթում մեկ տարի աշխատելուց հետո Ալֆիյա Ավզալովան ընդունվել է երաժշտական ուսումնարան, սակայն ութ ամիս անց ձայնը խզվել է։ Վերականգնելով ձայնը՝ նա զբաղվել է ինքնակրթությամբ և կրկին վերադարձել համույթ։ Այնուհետև, Թաթարական պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարի առաջարկով, Ալֆիյա Ավզալովան ստեղծել է իր համերգային խումբը, որտեղ ընդգրկվել են «Կազան ուտլարի» էստրադային գործիքների անսամբլը՝ երգեհոնով, կիթառով, ստեղնաշարային գործիքներով, սինթեզատորով և պարային խմբով Քարիմ Գաբիդուլինի ղեկավարությամբ։
Համույթի հետ միասին Ալֆիյա Ավզալովան հյուրախաղերով հանդես է եկել Միջին Ասիայի և Մերձբալթիկայի հանրապետություններում, Մոսկվայում, Լենինգրադում և Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, ելույթներ է ունեցել Թաթարստանի և Բաշկորտոստանի նավթագործների, ԿԱՄԱԶ-ի շինարարների և գյուղի աշխատավորների համար։ Հյուրախաղերից յուրաքանչյուրը տևել է երկուսից երեք ամիս, որոնց ընթացքում նա տվել է հարյուրից ավելի համերգներ։
Առաջին մեծ հաջողությունը երգչուհին նվաճել է 1957 թվականին Մոսկվայում կայացած Թաթարական արվեստի և գրականության տասնօրյակի ընթացքում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալֆիյա Ավզալովան մահացել է Կազանում՝ կյանքի 85-րդ տարում, ծանր և երկարատև հիվանդությունից հետո[1]։ Թաղված է Կազանում Թաթարական գերեզմանոցում[2]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալֆիյա Ավզալովայի ձայնի հնչերանգը լրիվ դիապազոնի ալտ է։ Երգել է աշխարհի 14 լեզուներով։ Երգչուհու և նրա ստեղծագործությունների մասին թաթարերեն լեզվով վավերագրական ֆիլմ է նկարահանվել «Моң патшабикәсе» («Երգի թագուհին»), որը ցուցադրվել է 2010 թվականին Կազանում (սցենարի հեղինակն է գրող, դրամատուրգ Թաթարստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռաբիտ Բատուլլան)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թաթարական ԻԽՍՀ վաստակավոր արտիստ (1962)
- Թաթարական ԻԽՍՀ ժողովրդական արտիստ (1970)
- Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան (առաջին անգամ` 1976)
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1983)
- Գաբդուլլա Տուկայի անվան Թաթարստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր (1992)
- «Աշխարհի ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման ուղղությամբ տարվող ակտիվ գործունեության համար» Խաղաղության պաշտպանության Խորհրդային կոմիտեի պատվոգիր (1960)
- «Թաթարական էստրադայի լեգենդ» պատվավոր մրցանակ (2008)
- Տեղադրվել է անվանական աստղ Կազանի աստղերի ծառուղում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «На 85-м году жизни скончалась татарская певица Альфия Авзалова». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Как сообщила корреспондент информационного агентства «Татар-информ» Айсылу Хафизова, 17 июня в Казани состоялись похороны легендарной певицы татарской эстрады Альфии Авзаловой.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Әлфия Авзалова: истәлекләр, әңгәмәләр, мәкаләләр, фоторәсемнәр» /Тоз. Р.Батулла. - Казань: Татарское книжное издательство, 2007. - 214 с. - 3000 д. - ISBN 978-5-298-01533-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 15 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Թաթարստանում ծնվածներ
- Հունիսի 15 մահեր
- 2017 մահեր
- Կազան քաղաքում մահացածներ
- Ռուսաստանում թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս երգչուհիներ
- Խորհրդային երգչուհիներ
- Ռուս երաժիշտներ