Zombo.com

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Zombo.com
zombo.com(անգլ.)
Տեսակկայք և single-serving site?
Լեզուանգլերեն
Բացվածնոյեմբերի 28, 1999

Zombo.com, վեբ կայք, որն ստեղծվել է 1999 թվականին՝ Adobe Flash տեխնոլոգիայի ստեղծումից հետո։ Կայքը 1990-ական թվականների հայտնի նախերգանքային կայքերի պարոդիա է, որոնք գործում են, մինչ մյուս կայքը բեռնվում է։ Zombo.com-ը բաղկացած է միայն մեկ երկարատև նախերգանքից և ոչ մի բովանդակության չի հանգեցնում[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Zombo.com-ը սպիտակ էջ է, որը գրավիչ գույնզգույն վերնագրի և յոթ գույնզգույն փայլող շրջանակներից բաղկացած Flash-անիմացիայի հետ ստեղծում է պտույտի տեսանելիություն։ Անիմացիայի հետ միաժամանակ լսվում է մի ձայնագրություն, որը ողջունում է օգտատիրոջը և մի քանի անգամ կրկնում է կայքի անվանումը և տեղեկացնում, որ «Zombo.com-ում դուք կարող եք անել ամեն ինչ:… Միակ սահմանափակումը՝ դուք ինքներդ եք»[2]։

Հայտնիություն և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսախաղերի պրոդյուսեր Բիլ Ռոպերը[3] և երաժիշտ Դեյվ Ռաունթրին[4] Zombo.com-ն անվանել են իրենց սիրելի կայքերից մեկը։ Ռաունթին պարզաբանել է. «Ես կարծում եմ՝ zombo.com-ն արտացոլում է ամբողջ համացանցը։ Խոստանում է երկիր, իսկ տալիս է մի փոքր անիմացիա՝ կոպիտ սաունդթրեքի հետ միասին»[4]։ The Advertiser հանդեսից Սամարա Հարրոսը Zombo.com-ն անվանել է «համացանցի ամենաջերմ կայքերից մեկը»[5]։ Վեբ անիմատոր Ջոել Վեիչը Zombo.com-ին կոչել է «ամենաանօգուտ կայքը», քանի որ «նա ոչինչ չի անում, միայն պատմում է այն մասին, թե ինչ հրաշալի է»[6]։ PC World ամսագրից Մարկ Սուլիվանը Zombo-ն ընդգրկել է համացանցի ամենաանհեթեթ տասը կայքերի ցանկում՝ եզրակացնելով, որ zombo.com-ը ոչինչ չի անում[7]։ Վեց տարի անց կայքը հայտնվել է ռուսական «Համակարգիչներ» ամսագրի կողմից ստեղծված «19 ամենաանհեթեթ կայքեր, որոնք կարող են սպանել ձեր ժամանակը» նմանատիպ ցուցակում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Green Tom, Dias Tiago Flash's love-hate Internet relationship // Foundation Flash CS5 for Designers. — Apress, 2010. — С. 758. — ISBN 978-1-4302-2994-0
  2. 2,0 2,1 Олег Нечай (23 мая 2014). «Компьютерра: 19 самых бесполезных сайтов, способных убить ваше время». Компьютерра. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  3. Mackintosh, Hamish (2002 թ․ օգոստոսի 22). «WORKING IT OUT – WAR GAMES». The Guardian. էջ 4. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  4. 4,0 4,1 Mackintosh, Hamish (2001 թ․ ապրիլի 5). «INTERVIEW – Dave Rowntree». The Guardian. էջ 4. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  5. Harria Samela Internut(անգլ.). —The Advertiser, 2004. — С. L14.
  6. Veitch, Joel (2003 թ․ հունվարի 20). «My New Media». The Guardian. էջ 51. Վերցված է 2011 թ․ հուլիսի 26-ին.
  7. Sullivan, Mark (2008 թ․ հոկտեմբերի 2). «The Bottom 10: The Web's Most Useless Sites». PC World. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]